478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+30
Եղանակը Երևանում
Հայ
Գերմանիան կքննարկի Աֆղանստանում հայկական համակազմի լրացման հարցը. դեսպան
14:58
15 Դեկտեմբերի 2010

Գերմանիան մոտ ժամանակներս կքննարկի Աֆղանստանում հայկական խաղարարար համակազմի լրացման նպատակահարմարության հարցը, ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխան Շմիդտը։

Երկուշաբթի մեկնարկած հայկական խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում ներառված է Աֆղանստանում հայկական ռազմական համակազմի ավելացման հարցը։ Հայ խաղաղապահները աֆղանական Կունդուզ գավառում օդանավակայանի անվտանգությունն են ապահովում՝ ISAF հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության գերմանական ղեկավարության ներքո։ Համակազմում են հետևակային դասակը, ռազմական բժիշկը և երեք շտաբի սպաներ։

«Ժամանակին Գերմանիան ողջունում էր խաղարարար առաքելություն  իրականացմնելու Հայաստանի պատրաստակամությունը, հետաքրքրությամբ էր հետևում այն զարգացումներին, որոնց համաձայն՝ հանրապետությունը պատրաստվում է բարձրացնել իր մասնակցությունը ISAF-ի շրջանակներում»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Շմիդտը։

Ըստ նրա՝ Գերմանիայի դաշնային կառավարությունը դեռ պետք է քննարկի տվյալ որոշման նպատակահարմարության հարցը։ Նա ավելացրեց, որ Աֆղանստանում հայկական ռազմական համակազմի ավելացումը կապված է Գերմանիայի բյուջետային հնարավորությունների հետ։

Դեսպանն ընդգծեց, որ ինքը՝ Գերմանիան, Աֆղանստանում գերմանական ռազմական համակազմի ոչ կրճատում, ոչ էլ ավելացում չի նախատեսում։ Նա նշեց, որ Աֆղանստանում գերմանացի զինծառայողների թիվն անփոփոխ կմնա, ինչպես որոշվել է Բունդեստագի կողմից։

Ընդհանուր առմամբ Շմիդտը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Գերմանիայի միջև ռազմական համագործակցության զարգացմամբ՝ վերջին 12 տարիների ընթացքում միջազգային անվտանգության քաղաքականության համատեքստում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: