487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ տեղեկատվական խորհուրդը մտադիր է 2011թ.-ին մասնակցել Համագործակցության 20-ամյակի տոնակատարությանը
13:25
15 Դեկտեմբերի 2010

ԱՊՀ երկրների տեղեկատվական խորհուրդը մտադիր է ակտիվ մասնակցություն ցուցաբերել Համագործակցության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, որը նշվելու է 2011թ.-ին, ասաց «ԻՏԱՌ ՏԱՍՍ» լրատվական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Կալմիկովը:

«Այս բոլոր տարիների ընթացքում մենք ձգտել ենք աշխատել, որպեսզի ինեգրացիոն  գործընթացներում դրական միտումները հաղթեն։ Մեր կողմից մեծ, դրական և արդյունավետ աշխատանք է տարվել, և մեզ ոչինչ չի խանգարում այնպես անել, որպեսզի համատեղ աշխատանքի փորձը նոր որակներ ձեռք բերի նաև մյուս տարի»,- չորեքշաբթի Երևանում ԱՊՀ տեղեկատվական խորհրդի 12-րդ նիստի ժամանակ ասաց նա։

Կալմիկովը նշել է մի շարք միջոցառումներ, որոնք ծրագրված են հաջորդ տարի ԱՊՀ-ի շրջանակներում։

«Հաջորդ տարվա դեկտեմբերին տեղի կունենա հոբելյանական նիստը (Տեղեկատվական խորհրդի), դեռ չի որոշվել դրա անցկացման վայրը, սակայն ակնհայտ է, որ դա մեծ իրադարձություն կլինի, և մենք պետք է պատրաստվենք դրան»,- ասաց նա։

Գլխավոր տնօրենի տեղակալը նաև ընգծել է պետական ցուցահանդեսի վերաստեղծման գաղափարը, որը նվիրված է ԱՊՀ 20-ամյակին։

Այդ կապակցությամբ նա պարզաբանեց, որ նման ցուցահանդես ծրագրված է Մոսկվայի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում, և ռուսական կողմն առաջարկ ունի բոլոր պետություններին ներկայացնել արտոնագրված պայմաններով տաղավարները։ «Ես կարծում եմ, որ իմաստ ունի մտածել, որպեսզի Տեղեկատվական խորհուրդը ներկայացվի ցուցահանդեսին ընդհանուր տաղավարով կամ ցուցադրությամբ։ Մենք արխիվային լուսանկարների հնարավորություն ունենք, մենք կարող ենք համատեղ նյութեր պատրաստել, ինչպես նաև մուլտիմեդիոն  հնարավորություններ օգտագործել, որպեսզի պատմենք, թե ինչով ենք զբաղվում, մեր երկրների տեղեկատվական գործակալությունների մասին և ներկայացնենք այն ամենը, ինչով կարող ենք կիսվել»,- պարզաբանեց նա։

Հիշեցնելով, որ 2011թ.-ը ԱՊՀ-ում պատմամշակութային ժառանգության տարի է հայտարարված, Կալմիկովն ասաց, որ «այստեղ կա այն, ինչի ուղղութայմբ պետք է աշխատել, քանի որ միջոցառումներ են լինելու մշակույթի, կրթության, գիտության, գրքերի տպագրության, սպորտի, տուրիզմի, երիտասարդության հետ աշխատանքի ոլորտում»։

«Այս ամենն ամենատարբեր ձևեր և ամենահետաքրքիր ձևաչափեր կընդունի, և մենք պետք է մասնակցենք այդ միջոցառումների լուսաբանմանը և մեր սեփական գաղափարներն առաջարկենք այդ իմաստով»,- ընդգծեց նա։

ԱՊՀ Տեղեկատվական խորհուրդը ստեղծվել է 1996 թ.-ին ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից 1995 թ.-ի նոյեմբերի 3-ին ստորագրված Պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի ստեղծման մասին համաձայնագրի համաձայն:

Տեղեկատվական խորհրդի նիստերն անցկացվում են տարին երկու անգամ, նախորդ նիստն անցկացվել է այս տարվա մայիսին Բաքվում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։