480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ խոսնակը դեմ է առանձին օրինագծերը «կոծկելուն»
13:14
15 Դեկտեմբերի 2010

ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը չորեքշաբթի խորհրդարանի նիստի ընթացքում հայտարարել է, որ դեմ է առանձին օրինագծերը «կոծկելուն»:

«Ես դեմ եմ առանձին օրենքները կոծկելուն և համաձայն չեմ, որ պատգամավորները, ծանոթ չլինելով օրենքին՝ ընդունեն այն: Եթե կասկածներ կան օրենքների կապակցությամբ, ապա կարող ենք հրավիրել կառավարության ներկայացուցչին՝ անհրաժեշտ պարզաբանումներ տալու համար», - ասաց Աբրահամյանը՝ քվեարկությանը չմասնակցելու մասին որոշ պատգամավորների հայտարարություններին ի պատասխան:

Նախօրեին Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն անընդունելի է համարել Ամանորի նախաշեմին խորհրդարանի արտահերթ նիստի գումարումը, քանի որ ժամանակի սղության պատճառով պատգամավորները չեն կարող ծանոթանալ ներկայացված օրինագծերի էությանը և ներկայացնել սեփական առաջարկները:

Պատգամավորների քննարկմանը ներկայացվել է 35 օրենսդրական փաթեթ (ընդհանուր առմամբ 140 օրենք):

Ինչպես չորեքշաբթի նիստի ժամանակ նշել է Հովհաննիսյանը, Դաշնակցությունը արտահերթ նստաշրջանի ժամանակ չի մասնակցելու քննարկումներին և քվեարկություններին:

«Մենք կառավարությանը «Գնումների մասին» օրենքի վերաբերյալ առաջարկներ ենք ներկայացրել, որոնք մերժվել են, ինչը վկայում է այն մասին, որ կառավարությունը նույնիսկ չի հասցնում քննարկել դրանք», - ասել է պատգամավորը:

Նա նշել է, որ խմբակցությունն իր առաջարկներն է ներկայացրել մի շարք օրինագծերի վերաբերյալ, սակայն որոշների մասին ուղղակի ֆիզիկապես չի հասցնում առաջարկներ ներկայացնել:

Ինչպես նշել է պատգամավորը, կառավարությունը համաձայնել է արտահերթ նիստի օրակարգից հետաձգել երկրորդ ընթերցմամբ օրինագծերի ընդունումը պատգամավորների առաջարկները քննարկելու համար, և եթե նման բան տեղի ունենա, ապա խմբակցությունը պատրաստ է քննարկել քննարկումներում իր մասնակցության հնարավորությունը:

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել խոսնակին, ով նախօրեին խմբակցությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է անցկացրել՝ իրավիճակը հասկանալու և գոյություն ունեցող խնդիրը լուծելու համար:

Խմբակցությունները խոսնակին առաջարկներ են ներկայացրել, որոնք նա փոխանցել է կառավարության ներկայացուցիչներին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: