487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում անցկացվում է ԱՊՀ երկրների Տեղեկատվական խորհրդի նիստը
12:11
15 Դեկտեմբերի 2010

 Երևանում չորեքշաբթի մեկնարկել է ԱՊՀ երկրների Տեղեկատվական խորհրդի 12-րդ երկօրյա նիստը:

«Տեղեկատվական խորհուրդը ԱՊՀ երկրների միասնական տեղեկատվական տարածքն է, և մենք՝ պետական լրատվական գործակալություններս, որոնք միասին աշխատում են արդեն 15 տարի, փորձում ենք անել այնպես, որ ԱՊՀ տարածքում դրսևորվող բոլոր դրական միտումներն իրենց արտացոլումը գտնեն և հասնեն ԱՊՀ երկրների ցանկացած քաղաքացու», - լրագրողներին ասաց «ԻՏԱՌ ՏԱՍՍ» լրատվական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Կալմիկովը:

Նա նշեց, որ խորհրդի կազմում ներառված լրատվական գործակալությունները փորձում են մի կողմից ներկայացնել, թե ինչ են անում երկրների ղեկավարներն ու ղեկավարող մարմինները, իսկ մյուս կողմից անդրադառնում են այն ամենին, ինչ կատարվում է բնակչության շրջանում, «ինչ իսկապես հետաքրքրում է ժողովուրդներին»:

«Արմենպրես» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Հրայր Զորյանի խոսքերով՝ նիստին, որին մասնակցում են ԱՊՀ երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարները, կքննարկվի մեկ տասնյակից ավել հարց:

«Օրակարգում ներառված են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ԱՊՀ Տեղեկատվական խորհրդի գործունեությունն ու ծրագրերը, որոնք կապված են ԱՊՀ 20-ամյակի տոնակատարության շրջանակներում կազմակերպված միջոցառումների լուսաբանման հետ, ԱՊՀ երկրներում երիտասարդ լրագրողների պատրաստման և վերապատրաստման խնդիրները», - ասաց նա:

Հիշեցնելով, որ 2011 թվականը ԱՊՀ տարածքում պատմամշակութային ժառանգության տարի է լինելու՝ Զորյանը նշեց, որ Տեղեկատվական խորհուրդը պետք է միջոցառումների սեփական ծրագիրը մշակի:

«Օրակարգում ներառված է նաև խորհրդի վեբ-կայքի մշակման ու զարգացման հարցը, ինչպես նաև մի շարք այլ հրատապ հարցեր», - ավելացրեց նա:

ԱՊՀ Տեղեկատվական խորհուրդը ստեղծվել է 1996 թ.-ին ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից 1995 թ.-ի նոյեմբերի 3-ին ստորագրված Պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի ստեղծման մասին համաձայնագրի համաձայն:

Տեղեկատվական խորհրդի նիստերն անցկացվում են տարին երկու անգամ, նախորդ նիստն անցկացվել է այս տարվա մայիսին Բաքվում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։