487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի
14:53
14 Դեկտեմբերի 2010

Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում իրականացված ԵԱՀԿ պլանային դիտարկումը երեքշաբթի անցել է առանց միջադեպերի, տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։

Հայկական կողմից Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի մերձակայքում դիտարկումն իրականացրել է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուիցչ Անջեյ Կասպրշիկը։

Դիտարկումը սկսվել է տեղեկան ժամանակով ժամը 13։11-ին մինչև 13։18-ը, տեսողական շփումն իրականացվել է մոտ 1,5 կմ հեռավորության վրա։

«Դիտարկումը շատ լավ է անցել, ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված»,- ասաց Կասպրշիկը։

ԵԱՀԿ-ն կանոնավոր կերպով դիտարկումներ է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։