478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+34
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանը «տենդի մեջ է» ընդդիմության պատճառով
14:23
14 Դեկտեմբերի 2010

ՀՀ ԱԺ պատգամավորները երեքշաբթի ոչ մի կերպ չեն կարողանում լիարժեք ձևաչափով սկսել խորհրդարանի նիստը, քանի որ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը արդեն թվով երրորդ 20 րոպեանոց ընդմիջումն է վերցրել:

ՀՀ խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ խմբակցություններից յուրաքանչյուրը կարող է մինչև քվեարկության սկիզբը վերցնել 20 րոպեանոց ընդմիջում անհրաժեշտ քննարկումների համար: Տեղական ժամանակով ժամը 12:00-ից, երբ սկսվեց խորհրդարանի նիստը, «Ժառանգության» պատգամավորները արդեն երկու անգամ ընդմիջում են վերցրել: Դաշնակցության պատգամավորները խորհրդարանի նիստին չեն մասնակցում:

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն անընդունելի է համարել Ամանորի նախաշեմին խորհրդարանի արտահերթ նիստի գումարումը, քանի որ ժամանակի սղության պատճառով պատգամավորները չեն հասցնի ծանոթանալ ներկայացված օրինագծերի էության հետ և անել սեփական առաջարկները:

Պատգամավորների քննարկմանը ներկայացված է 35 օրենսդրական փաթեթ (ընդհանուր առմամբ՝ 140 օրենք):

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը «Ժառանգություն» խմբակցության վարքագիծը համարել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստի աշխատանքը ձախողելու փորձ:

«Մեր գործընկերները Ազգային ժողովի աշխատանքի ձախողման քաղաքականություն են ընտրել՝ օգտվելով նրանից, որ ըստ կանոնակարգի՝ նրանք իրավունք ունեն 20 րոպեանոց ընդմիջում վերցնել՝ սեփական դիրքորոշումները հստակեցնելու, անհրաժեշտ քննարկումներ անցկացնելու համար», - ասել է Նիկոյանը:

Փոխխոսնակը նման վարքագիծը համարել է անթույլատրելի և վիրավորական պատգամավորների նկատմամբ: Նրա խոսքերով՝ այն ոչ մի ընդհանուր բան չունի պատգամավորի նորմալ և արդյունավետ աշխատանքի հետ:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշել է, որ խմբակցությունը խորհրդարանի նիստը ձախողելու կամ պատգամավորներին վիրավորելու նպատակ չի հետապնդում: Նա ընդգծել է, որ «Ժառանգությունը» ցանկանում է, որպեսզի Ազգային ժողովում լիարժեք քննարկումներ անցկացվեն:

«Մեր խմբակցությունը 20 րոպեանոց ընդմիջումների ժամանակ արդեն մշակել և ներկայացրել է իր առաջարկները հինգ օրինագծերի կապակցությամբ: Մենք նիստը ձախողելու ցանկություն չունենք, սակայն կարծում ենք, որ նման ձևաչափում խորհրդարանի աշխատանքն անընդունելի է», - հայտարարել է Սաֆարյանը:

ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ «Ժառանգություն» խմբակցությունը նույնիսկ չի խորանում քվեարկությանը ներկայացվող օրենքների անվանումների հարցում և պարզապես հայտարարում է 20 րոպեանոց ընդմիջման անհրաժեշտության մասին: Ինչպես հիշեցրել է խոսնակը, «Ժառանգություն» խմբակցության կողմից հայտարարված առաջին ընդմիջման ժամանակ խմբակցությունների ղեկավարների հետ քննարկվել է աշխատանքների արդյունավետ ձևաչափի սահմանման հարցը:

«Սակայն դրանից հետո ևս դուք շարունակում եք ձեր քաղաքականությունը և խոչընդոտում եք խորհրդարանի աշխատանքին», - ասել է Աբրահամյանը՝ դիմելով «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։