478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+36
Եղանակը Երևանում
Հայ
Ցեղասպանությունների կանխումն ու դատապարտումը նոր մոտեցումների կարիք ունի. ՀՀ ԱԳՆ
14:04
14 Դեկտեմբերի 2010

Ժամանակակից աշխարհում ցեղասպանութոյւնների կանխումն ու դատապարտումը նոր արդյունավետ մոտեցումների կարիք ունի, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Խորհրդանշական է միջազգային այս գիտաժողովի կազմակերպումը և անցկացումը Հայաստանում: 1948 թ. դեկտեմբերի 9-ին Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի նախապատմությունն առնչվում է հայ ժողովուրդի ամենաողբերգական էջի հետ», - հայտարարել է նա՝ երեքշաբթի Երևանում ելույթ ունենալով «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Նալբանդյանի խոսքերով՝ պատմությունը ցույց տվեց, որ զուտ բարի կամքը բավարար չէ արմատախիլ անելու ցեղասպանություն ծնող այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են ազգային, էթնիկական, ռասսայական կամ կրոնական հողի վրա սերմանվող ատելությունն ու թշնամանքը:

«Իհարկե, միջազգային հանրությունը որոշ առաջընթաց գրանցել է այս ուղղությամբ Հռոմի ստատուտի ընդունմամբ և Ռուանադայի և Հարավսլավիայի տրիբունալների ստեղծմամբ: Այսօր Երևանի այս գիտաժողովին աշխարհի տարբեր անկյուններից հավաքված գիտնականները իրենց կարևոր ներդրումն են ունեցել այս գործում: Սակայն ցեղասպանության կամ դրա սպառնալիքի կրկնությունը շրջված էջ չէ մարդկության համար», - ընդգծել է նախարարը:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ցեղասպանությունների ժխտումը, անպատժելիությունը ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնման համար:

«Անկախ աշխարհաքաղաքական կամ այլ շահերից՝ միջազգային հանրությունը պետք է միասնական լինի ցեղասպանության դատապարտման, կանխարգելման գործում: Այս միասնականության բացակայության հետևանքով է, որ մարդկությունն ականատես է դառնում ցեղասպանության իրականացման նոր փորձերի», - ընդգծել է Նալբանդյանը:

ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Երևանում անցկացվող երկօրյա գիտաժողովի ընթացքում, միգուցե, հնարավոր կլինի առաջարկել այնպիսի մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ դարձնել դեռևս շարունակվող պայքարը ցեղասպանության կանխարգելման, դատապարտման և հետևանքների վերացման գործում:

«Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը նվիրված է Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու  մասին կոնվենցիային: Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ աշխարհի 20 երկրներից, որոնց թվում են այս ոլորտում այնպիսի ճանաչված մասնագետներ, ինչպիսիք են Իվ Տերնոնը, Լեանդրո Դեսպուին, Իսրայել Չարնին, Ուիլյամ Շաբասը, Թաներ Աքչամը, Թեսա Հոֆմանը, Ֆրենկ Չոկը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: