486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունը չի մասնակցի ՀՀ ԱԺ արահերթ նիստին. խմբակցության ղեկավար
13:46
14 Դեկտեմբերի 2010

Դաշնակցություն խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը չի մասնակցի ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ կայանալիք քննարկումներին և քվեարկությանը, տեղեկացրել է խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ երկուշաբթի մեկնարկել է խորհրդարանի արտահերթ նիստը: Պատգամավորները պետք է քննարկեն 35 օրենսդրական փաթեթ:

«Սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀ կառավարությունը խորհրդարանի հերթական նիստի ավարտից հետո Ամանորի նախաշեմին Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքների հսկայական քանակություն՝ գումարելով խորհրդարանի արտահերթ նիստ: Այս անգամ քննարկման է ներկայացված շուրջ 140 օրենք: Մենք չենք աջակցում նման մոտեցմանը... Արտահերթ նիստի ժամանակ մենք չենք մասնակցի օրենքների քննարկմանն ու քվեարկությանը», - երեքշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է Հովհաննիսյանը:

Պատգամավորի խոսքերով՝ խորհրդարանի արտահերթ նիստ գումարելով՝ կառավարությունը փորձում է լրացնել բաց թողածը և կատարել աշխատանքը, որը չի կատարվել տարվա ընթացքում: Ինչպես նշել է Հովհաննիսյանը, Հայաստանի կառավարությունն առաջարկում է մի շարք օրենքներ ընդունել երեք ընթերցմամբ, իսկ դա ժամանակի սղության պատճառով պատգամավորներին հնարավորություն չի տալիս ծանոթանալ ներկայացված օրինագծերի էության հետ և անել սեփական առաջարկները:

«Իսկ կառավարությունը չի կարող քննարկել պատգամավորների առաջարկները: Այս ամենից պարզ է դառնում, որ կառավարությունը պարզապես չի ընդունի խորհրդարանականների առաջարկները», - ասել է պատգամավորը:

ՀՀ ԱԺ պատգամավորի խոսքերով՝ քննարկումներին և քվեարկությանը խմբակցության չմասնակցելը պայմանավորված չէ նրանով, որ Դաշնակցությունը դեմ է ներկայացված օրենքներին: Հակառակը, ինչպես պարզաբանել է Հովհաննիսյանը, Դաշնակցությունն աջակցում է կառավարության կողմից ներկայացված մի շարք նախաձեռնություններին, սակայն դեմ է օրինագծերի նման հապճեպ քննարկմանը:

ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ստեղծված իրավիճակը շտկելու համար հարկավոր է քննարկումներ անցկացնել կառավարության ներկայացուցիչների, խմբակցությունների ղեկավարների հետ: Ինչպես նշել է Աբրահամյանը, ՀՀ վարչապետի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ որոշ օրինագծեր կքննարկվեն միայն առաջին ընթերցմամբ, իսկ հիմնական քննարկումները կանցկացվեն հաջորդ տարի:

Դաշնակցության դիրքորոշումանը աջակցեցին «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության գործընկերները: Ինչպես նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, պարզապես անթույլատրելի է օրինագծերի նմանատիպ քննարկումը: «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանի նիստում 20 րոպեանոց ընդմիջում հայտարարվեց:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: