484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Մոտ 360 հայ ուսանող է հավակնում DAAD կրթաթոշակների
13:07
14 Դեկտեմբերի 2010

Այս տարի հայ ուսանողներից և ասպիրանտներից մոտ 360 հայտ է ներկայացվել Գերմանիայի ակադեմիական փոխանակումների ծառայություն (DAAD)՝ 2011թ. կրթաթոշակ ստանալու համար, հայտնեց DAAD-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տինե Լուֆերը:

«Այսօրվա դրությամբ DAAD կրթաթոշակ է ստացել ընդհանուր առմամբ 1500 մարդ: Այս տարի բոլոր տարիների համեմատ ամենամեծ թվով հայտեր են գրանցվել»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Լուֆերը “Reasearch in Germany” տեղեկատվական սեմինարի ժամանակ:

Տեղեկատվական կենտրոնի տնօրենը նշեց, որ տեղեկատվական սեմինարի անցկացումը պայմանավորված է հենց մեծ թվով հայտերի ստացմամբ։

Նա ընդգծեց, որ Գերմանիայի Կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության հետ համատեղ կազմակերպած սեմինարի շրջանակներում հայցորդները հսկայական տեղեկատվություն կստանան Գերմանիայում կրթություն ստանալու այլ հնարավորությունների մասին։

Միաժամանակ Հայաստանի կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը համոզմունք հայտնեց, որ սեմինարը գիտական ոլորտում Հայաստանի և Գերմանիայի հետագա համագործակցության նոր ուղղություններ կբացի։ Նա շնորհակալություն հայտնեց նաև գերմանական դեսպանությանը նման միջոցառումների կազմակերպման համար։

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նույնպես ընդգծեց սեմինարի կարևորությունը՝ բարձր գնահատելով հայ-գերմանական գիտական կապերը։ Նա հատուկ առանձնացրեց Գերմանիայի տարբեր գիտական հաստատություններում գործող հայագիտական կենտրոնները։

DAAD-ն Հայաստանում գործում է 1996 թվականից, իսկ Երևանի DAAD տեղեատվական կենտրոնը բացվել է 2004 թվականին։ DAAD-ը տեղեկատվություն է տրամադրում ուսանողներին, բուհերի շրջանավարտներին և գիտնականներին Գերմանիայում ուսման հնարավորությունների, ինչպես նաև կրթաթոշակների և ֆինանսական աջակցության տարբեր ծրագրերի մասին։

Հայաստանի անկախության հռչակման պահից սկսած երկրի ավելի քան 1500 բնակիչներ DAAD կրթական և հետազոտական ծրագրերով ավելի քան 8 միլիոն եվրոյի կրթաթոշակներ են ստացել։

2009 թվականին DAAD-ը կրթաթոշակ է տրամադրել 56 հայ ուսանողների, իսկ 2010 թվականին՝ 75 հայ ուսանողների ու գիտաշխատողների։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: