486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահն արդիական է համարում ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման խնդիրը
12:39
14 Դեկտեմբերի 2010

Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման խնդիրն արդիական է ժամանակակից աշխարհում ինչպես երբեք, երեքշաբթի հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այսօր ավելի, քան երբևէ, գործուն մեխանիզմներ են անհրաժեշտ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման համար։ Ակնհայտ է, որ պետություններն ու ռեժիմները շարունակում են բախվել Ցեղասպանության սպառնալիքին` ցեղասպանություններին դիմակաելու հանարժեք մեխանիզմների բացակայության հետևանքով»,- նշել է նախագահը՝ Երևանում ելույթ ունենալով «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ։

Նրա խոսքերով՝ ցեղասպանության մերժման քաղաքականությունն դեռ առկա է  ժամանակակից աշխարհում, քաղաքական նպատակահարմարությունն ու կարճատեսությունը հաճախ գերակշռում են խելամիտ լուծումների և քայլերի ընդունման նկատմամբ։

«Ցեղասպանության կանխարգելման և դատապարտման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման հարցերը պետք է մնան միջազգային հանրության քննարկումների օրակարգում»,- ասաց Սարգսյանը։

Պետության ղեկավարի խոսքերով՝ թեև Հայոց ցեղասպանությունը մի քանի տասնամյակ վաղ է տեղի ունեցել, քան ՄԱԿ-ում Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունումը, սակայն Հայոց ցեղասպանության հետևանքները և միջազգային հանրության կողմից դրա գնահատականը հիմք են հանդիսացել Կոնվենցիայի ընդունման համար։

«Ժամանակակից աշխարհում տեղ են գտնում այնպիսի երևույթներ, ինչպիսիք են  ցեղասպանության պատմության ստեղծումը որոշ պետությունների կողմից։ Չանդրադառնալով այդ երևույթի պատճառներին՝ միայն կցանկանայի նշել, որ սեփական ժողովրդին «ցեղասպանություն» վերագրելը ոչ հայրենասիրություն է, ոչ դիվանագիտություն։ Նրանք, ովքեր վերանայում են պատմությունը, կարծում են, թե կարող են մարդկության վզին խեղաթյուրված պատմություն փաթաթել և թաքցնել սեփական մեղքը։ Նման ցինիզմը խոսում է այն մասին, որ այդ մարդիկ չեն գիտակցում այն հսկայական գինը, որը վճարել ու վճարում է մարդկությունը»,- ասաց նախագահը։

Նա նշեց, որ ցեղասպանությունների հիմքում անհանդուրժողականությունն ու այլատյացությունն է և նման պետական քաղաքականության իրագործումը։

«Հայաստանը բարձր է գնահատում անկողմնակալ գիտնականների ավանդը, որոնց շնորհիվ 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց  ցեղասպանությունը լիովին հիմնավորված ու ապացուցված է»,- ընդգծեց Սարգսյանը։

Նախագահն ավելացրեց, որ Ցեղասպանությունը հայ ժողովրդի ընդհանուր ողբերգությունն ու հիշողությունն է։

«Ճանաչումից մինչև ներում, արդարությունից դեպի խաղաղություն և հաշտություն ընկած ուղին այլընտրանք չունի։ Մեծ ողբերգության 100-ամյակի նախաշեմին Հայաստանը կոչ է անում զերծ պահել մարդկությունը նման աղետներից»,- ասաց հայկական պետության ղեկավարը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: