477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
Վրացական «ՊԻԿ» հեռուստաալիքը ֆիլմ է նկարահանում անվանի հայ գեղանկարիչ Մինասի մասին
11:11
14 Դեկտեմբերի 2010

Վրացական նոր «ՊԻԿ» (''ПИК''-Первый интерактивный кавказский - Առաջին կովկասյան ինտերակտիվ) հեռուսատաալիքը Հայաստանում իրականացնում է անվանի հայ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի մասին ֆիլմ-դիմանկարի նկարահանման աշխատանքները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ֆիլմի ռեժիսոր Նինո Բասիլիան:

«Մենք նկարահանումներ ենք կատարել Մինասի ընտանիքի և ընկերների հետ։ Ես գրադարանում գտա հոդված նկարչի մահվան մասին, հենց հիմա մենք նկարահանում ենք Ավետիսյանների ընտանիքի լուսանկարները։ Նկարահանումներն անցկացվում են նաև գերեզմանոցում, որտեղ թաղված է նկարիչը»,- ասաց Բասիլիան «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում։

Ռեժիսորի խոսքերով՝ հեռուստաալիքը կսկսի եթեր դուրս գալ 2011 թվականի հունվարից։ Այն կդառնա Կովկասի ականավոր նկարիչներին նվիրված շարքի երկրորդ ժապավենը։

Բասիլիան նշեց, որ արդեն պատրաստ է վրացի նկարիչ Էդմոնդ Քալանթաձեի մասին առաջին ֆիլմը։ Իսկ հետագայում ծրագրվում է նկարահանել երրորդ ֆիլմը մեկ այլ վրացի նկարչի՝ Զուրաբ Նիժարաձեի մասին։

Նա ընդգծեց, որ հեռուստաալիքի ղեկավարությանը և նախագծի հեղինակներին հատկապես գրավեցին նկարչի զարմանալի ստեղծագործությունն ու ողբերգական ճակատագիրը։

Բասիլիայի խոսքերով՝ ֆիլմը «ՊԻԿ» հեռուսատաալիքի էկրաններին կհայտնվի հաջորդ տարվա հունվարին կամ փետրվարին։

Նկարչի որդին, Ջաջուռում Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն, «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանն իր հերթին նշեց նկարահանող խմբի պրոֆեսիոնալիզմը։

«Նրանք զանգահարեցին ինձ Թբիլիսիից, մենք պայմանավորվեցինք, և խումբը  նկարահանումների ժամանեց։ Դիմանկար-ֆիլմի նկարահանումներն անցկացվեցին Գյումրիում, որտեղ գտնվում են Մինասի երկու որմնանկարները, և Ջաջուռում։ Ֆիլմի քրոնոմետրաժը կկազմի 26 րոպե։ Ֆիլմում նկարահանվել ենք ես, մայրս և եղբայրս»,- ասաց Ավետիսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին։

Հայ գեղանկարիչ, գծանկարիչ, թատրոնի նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (1968) Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին՝ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։ Սովորել է Թեռլեմեզյանի անվան ուսումնարանում, ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության  ինստիտուտը։

1960 թվականից ապրել է Երևանում։ Մինասի առաջին ցուցահանդեսը տեղի ունեցել 1960 թվականին, բայց նրան մեծ ճանաչում է բերել 1962 թվականին Երևանում անցկացված «Հինգ նկարիչների» ցուցահանդեսը։ 1960-1975 թվականների ընթացքում Մինասը ստեղծել է 500 մեծ ու փոքր կտավներ, գրեթե նույնքան նկարներ, 20 մեծ որմնանկար ու նախագծեր՝ թատերական մեկ տասնյակից ավելի ներկայացումների համար։ Նկարիչը ողբերգական կերպով մահացել է ավտովթարից՝ 1975 թվականի փետրվարի 24-ին Երևանում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: