485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Արևելյան գործընկերությունը» ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը նոր մակարդակի է դուրս բերել. ԱԳՆ ղեկավար
10:34
14 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներն ու բնույթը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել են, իսկ «Արևելյան գործընկերությունը» դրանք որակապես նոր մակարդակի է բարձրացրել, ասաց Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը ԵՄ անդամ երկրների և «Արևելյան գործընկերության» մասնակիցների արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպման ընթացքում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից, Նալբանդյանը կարևորեց Ասոցիացման համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունների մեկնարկը և հաջող ընթացքը՝ նշելով, որ հուլիսից ի վեր տեղի են ունեցել բանակցությունների երկու փուլ և յոթ տեսակոնֆերանս, իսկ երկու օրից Երևանում տեղի է ունենալու բանակցությունների երրորդ փուլը:

Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց նաև Հայաստանի շահագրգռվածությունը ակտիվորեն շարունակելու խորացված ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղված աշխատանքները:

Անդրադառնալով մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացմանը՝ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ Հայաստանը պատրաստակամ է շրջանակային փաստաթուղթ ստորագրել արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ։  

Միաժամանակ նա հույս հայտնեց, որ այն հնարավորինս շուտ կկնքվի:  Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց նաև, որ Արևելյան գործընկերության բազմակողմ հարթության շրջանակներում համագործակցությունը հատուկ ուշադրության է արժանի, և այդ ձևաչափով Հայաստանը առաջարկել է 2011 թվականին մի քանի միջոցառում անցկացնել Երևանում:

Իր ելույթում Հայաստանի արտգործնախարարը դրական գնահատեց Մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսությունը, որի շրջանակներում վերջին հանդիպումը տեղի ունեցավ նախորդ շաբաթ Բրյուսելում:  

Հանդիպմանը ներկա էին «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված վեց երկրների (Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան)  և Եվրամիության 28 երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի, Եվրոպայի Միության և Եվրախորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։