481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Եվրամիության միջև ինտենսիվ երկխոսություն է հաստատվել. ԵՄ պատվիրակության ղեկավար
15:28
13 Դեկտեմբերի 2010

Հայաստանի և Եվրամիության միջև ինտենսիվ երկխոսություն է հաստատվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը։

«Վերջին մի քանի տարվա ընթացքում հարևանության քաղաքականության շրջանակներում երկխոսությունը զգալիորեն ուժեղացել է»,- ասաց Լուցենբերգերը։

Ըստ նրա՝ այսօր դա հարևանների երկխոսությունն է, որոնք ընդհանուր հետաքրքրություն ներկայացոնղ հարցեր ունեն, որոնց շուրջ էլ տարվում են քննարկումները։

Հայաստանում ԵՄ խորհրդատուների խմբերի հետագա գործունեության մասին խոսելիս Լուցենբերգերը նշեց, որ հանրապետության կառավարության եյտ ունեցած պայմանավորվածությունների համաձայն՝ որոշում է կայացվել ուշադրությունը կենտրոնացնել ԵՄ հետ ասոցիացման մասին համաձայնագրի հարցով բանակցությունների վրա։

«Դա նաև Հայաստանի և ԵՄ միջև խորը և բազմակողմանի ազատ առևտրի մասին համաձայնագրի պատրաստման համար ևս անհրաժեշտ է։ Այդ համաձայնագիրը հայկական ձեռնարկություններին դեպի ԵՄ ներքին շուկա ազատ հասանելիության հնարավորություն կտա»,- ասաց Եվրամիության պատվիրակության ղեկավարը։

Ըստ նրա՝ բացի այդ «արդարադատություն, ազատություն, անվտանգություն» բաղադրիչների ուղղությամբ, սահմանների կառավարման հարցերի, անձնագրերի և այլ փաստաթղթերի անվտանգության ապահովման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքներ են տարվում, ինչը հիմք կհանդիսանա վիզային ռեժիմի և ռեադմիսիայի հեշտացման համաձայնագրերի համար։

«Մենք ՀՀ կառավարության հետ փորձում ենք անել դա, որպեսզի օգնենք քաղաքացիների նորմալ տեղաշարժմանը»,- նշեց Լուցենբերգերը։

«Ինչ վերաբերում է նոր համաձայնագրին, ապա շատ լավ երկխոսություն է տարվում և համաձայնագրի  բազմաթիվ բաղադրիչներ կան, որոնք արդեն նշված են»,- ավելացրեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: