480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մասնակի ազատ երկրների թվում է. Խոսքի ազատության կոմիտեի ուսումնասիրություն
14:45
13 Դեկտեմբերի 2010

Հայաստանը 58,64 միավոր է հավաքել 100 միավորանոց սանդղակով՝ հայտնվելով ԶԼՄ-ների ազատության առումով մասնակի ազատ երկրների շարքում՝ Freedom House  միջազգային կազմակերպության մեթոդիկայով Հայաստանի խոսքի ազատության կոմիտեի կողմից անցկացված նոր ուսումնասիրության համաձայն, ասաց Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Freedom House-ի վերջին ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանը՝ 66 միավոր հավաքելով, դասվել է մասնակի ազատ երկրների շարքին։ Սակայն, մեր ուսումնասիրության տվյալների համաձայն, այդ արդյունքը 58,64 միավոր է կազմել, այսինքն հայկական ԶԼՄ-ները գտնվում են մասնակի ազատ և ոչ ազատ երկրների սահմանին»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը։

Մելիքյանը պարզաբանեց, որ ուսումնասիրությունների միավորների տարբերությունը պայմանավորված է նրանով, որ եթե Freedom House-ն ուսումնասիրության համար օգտագործել է անկախ փորձագետների, ապա Կոմիտեի ուսումնասիորությունն իրականացվել է հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակացությամբ, ովքեր իրենց դիրքորոշումն են արտահայտել։

Ըստ նրա՝ Կոմիտեի ուսումնասիրությունն անցկացվել է այս տարվա օգոստոսից մինչև սեպտեմբեր՝ Freedom House-ի մեթոդիկան ըստ հայկական պայմանների հարմարեցնելով, իսկ որպես փորձագետներ ներգրավվել են հայկական 50 ԶԼՄ-ների ղեկավարներն ու ներկայացուցիչները։

Փոձրագետները վեց խմբի են բաժանվել՝ 40 տոկոսը տպագիր ԶԼՄ-ների ներկայացուցիչներն են եղել, հեռուստատեսությունը՝ 24 տոկոս, ռադիոընկերությունը՝ 8 տոկոս, տեղեկատվական գործակալությունները՝ 4 տոկոս, Ինտերնետ հրատարակիչները՝ 10 տոկոս և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ 14 տոկոս։

Կոմիտեի ղեկավարը նշեց, որ Freedom House-ի մեթոդիկայի ուսումնասիրության միակ տարբերությունը հարցերի մեծ քանակությունն է կազմել, քանի որ Freedom House-ի մի քանի հարցեր երկակի ծանրաբեռնվածություն են ունեցել և դրանց կիսելու որոշում է կայացվել։

Այսպիսով՝ հայկական հետազոտությունների ուսումնասիրությունը 35 հարց է կազմել, այն ժամանակ, երբ Freedom House-ի մեթոդիկան 23-ից է բաղկացած։

Ըստ Մելիքյանի՝ ուսումնասիրությունը կազմում է լայնածավալ ծրագրի մի մասը, որն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի հայկական մասնաճյուղի աջակցությամբ, և դրա արդյունքները կներառվեն Խոսքի ազատության կոմիտեի տարեկան հաշվետվության մեջ։

Կոմիտեի սոցիոլոգ Վարդան Գևորգյանն իր հերթին նշեց, որ ԶԼՄ-ների ազատության ուսումնասիրման համաձայն՝ ԶԼՄ-ների ազատությունը իրավական դաշտում 12,25 միավոր է կազմել՝ 30 միավորանոց սանդղակում, քաղաքականում՝ 22,88 միավոր՝ 40 միավորանոց սանդղակում, իսկ տնտեսականում՝ 20,51 միավոր՝ 30 միավանոց սանդղակում։

Այսպիսով, ինչպես նշեց Գևորգյանը, ուսումնասիրության համաձայն՝ հայկական ԶԼՄ-ներն առավել սահմանափակ են տնտեսական դաշտում։

1972թ.-ից սկսած Freedom House-ն ամեն տարի Freedom in the World զեկույց է հրապարակում, որտեղ գնահատվում է աշխարհի ավելի քան 190 երկրների և տարածաշրջանների քաղաքական և քաղաքացիական ազատության հետ կապված իրավիճակը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։