481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցը մեղադրվում է խուլիգանության մեջ
13:56
13 Դեկտեմբերի 2010

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ճանապարհային ոստիկանության տեսուչի կողմից խուլիգանություն կատարելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ  ՀՀ ոստիկանության ՃՈ 1-ն գումարտակի 3-րդ վաշտի 1-ի դասակի տեսուչ Կարեն Հակոբյանն իր եղբոր՝ Զավեն Հակոբյանի հետ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, կատարել խուլիգանություն՝ քաղաքացու առողջությանը  ծանր մարմնական վնաս պատճառելով: Այսպես՝ ըստ նախաքննության տվյալների՝ 2010թ.  մայիսի 15-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Մարտունի քաղաքի ավտոկայանի տարածքում Կ. Հակոբյանը վիճաբանել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ  Ա. Բեյբությանի հետ: Վիճաբանության ընթացքում  Կ. Հակոբյանը  հայհոյել է վերջինիս և ոտքով հարվածել  նրան: Ապա նրան քարշ տալով դուրս է հանել ավտոմեքենայից  և շարունակել ծեծել: 

Վիճաբանողներին է մոտեցել  Ա. Բեյբությանի ընկեր Ա. Զիրոյանը, ով պահանջել է վերջ տալ խուլիգանությանը:

Սակայն  Զ. և Կ. Հակոբյանները, վրդովվելով Ա. Զիրոյանի դիտողությունից,  բռնություն են գործադրել նաև նրա նկատմամբ. Կ. Հակոբյանը, հարևանությամբ գտնվող անվադողերի վերանորոգման կետից վերցնելով անիվների ապամոնտաժման բանալին, այն օգտագործելով  որպես զենք՝ հարվածներ է հասցրել Ա. Զիրոյանի ճակատին և ձախ դաստակին՝ վերջինիս պատճառելով թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Դեպքին միջամտել է Ա. Զիրոյանի կինը՝ Ա. Սահակյանը, ով փորձել է օգնություն ցույց տալ ամուսնուն: Սակայն Զ. Հակոբյանը ձեռքին եղած  ավտոմեքենայի ամբարձիչով  հարվածել է  Ա. Սահակյանի գլխին՝ նրան դիտավորությամբ պատճառելով  կյանքին վտանգ սպառնացող  մարմնական վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն):

Զ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով:
Քրեական գործն ուղարկվել է Գեղարքունիքի  մարզի  ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։