486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Կառավարությունում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման խնդիրները
19:26
10 Դեկտեմբերի 2010

Այսօր կառավարությունում կայացավ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը, որը վարեց վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, նիստի սկզբում ՏՏԶԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրեց Խորհրդի նոր անդամներին, որից հետո անցում կատարվեց օրակարգային հարցերի քննարկմանը: Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը զեկուցեց ՏՏԶԱԽ նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Ի գիտություն ընդունվեց 2009 թ. նոյեմբերի 5-8-ը ԱՄՆ Սան Հոզե քաղաքում կայացած «Արմթեք-2009ե երրորդ համաժողովի արդյունքների վերաբերյալ հաղորդումը, ապա քննարկվեցին «Արմթեք-2010ե համաժողովի կազմակերպման մանրամասներ: Խորհուրդն ի գիտություն ընդունեց նաև ՀՀ էլեկտրոնային կառավարման հայեցակարգի վերաբերյալ զեկույցը:

Մեկ այլ հարցով քննարկվեց հաջորդ սերնդի հեռահաղորդակցական լայնաշերտ ցանցի նախագծման և կառուցման ընթացքը: Անդրադառնալով հնչեցված հարցերին` կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ լայնաշերտ ցանցի նախագծման և կառուցման աշխատանքներն ավարտին են մոտենում, և ՏՏ ոլորտում գործող մի շարք ընկերություններ արդեն հայտ են ներկայացրել ծրագիրն իրականացնելու համար:

Օրակարգի հարցերի շարքում անդրադարձ արվեց էլեկտրոնային հաղորդակցության մալուխների, գծալարերի և կապի ենթակառուցվածքների մաս կազմող այլ սարքավորումների հափշտակությունների խնդրին: Այս կապակցությամբ վարչապետ Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ տվեց ՀՀ ոստիկանապետին: Արծարծվեցին նաև կապի կազմակերպման համար վարձակալական հիմունքներով պետական և համայնքային հողերի, շենքերի և շինությունների օգտագործման հետ կապված խնդիրներ, ինչի առնչությամբ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց Էկոնոմիկայի նախարարությանը ներկայացնել ՀՀ կառավարության դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ:

«Էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգիե իրականացման համատեքստում «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունե հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ներկայացրեց տարածաշրջանի մյուս երկրներում ՏՀՏ ոլորտի զարգացման ընդհանուր միտումները: Մտքերի փոխանակության ընթացքում Խորհուրդը քննարկեց հայեցակարգի կատարման ընթացքը: Կառավարության ղեկավարը հանձնարարեց Էկոնոմիկայի նախարարությանը մշակել համապատասխան փաստաթուղթ հայեցակարգի իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների, միջոցառումների ժամանակացույցի և վերահսկողության գործառույթների իրականացման վերաբերյալ:  Նիստում արծարծվեցին նաև հետագա նիստերի օրակարգի ձևավորման և այլ կազմակերպչական հարցեր:  --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: