480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետարանը շարունակում է բնականոն աշխատանքը
19:05
10 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 10-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը:

Ինչպես նշում են քաղաքապետրանաի մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվեցին քաղաքապետարանի կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքային խնդիրներ: Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից տրվեցին քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին վերաբերող հանձնարարականներ: Երևան համայնքի բյուջեի եկամտային մասն ապահովող վարչություններն ու վարչական շրջանները  հանձնարարական ստացան հետևողական լինել, որպեսզի մինչև տարեվերջ մուտքերն ամբողջությամբ ապահովվեն: Զեկուցվեց, որ դեկտեմբերի 7-ի դրությամբ համաքաղաքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 88 տոկոս:

Նկատի առնելով, որ աշխատանքային տարվա ավարտին մնացել է 16 աշխատանքային օր, Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է այդ օրերի ընթացքում ապահովել սեփական եկամուտների հավաքագրումը 100 տոկոսով, որպեսզի  տարին ավարտվի 100 տոկոս կատարված բյուջեով:

Հանձնարարվեց բարեկարգման համաքաղաքային միջոցառումներն ավարտել մինչև դեկտեմբերի 20-ը, մեծ ուշադրություն դարձնել ձմռան նախապատրաստությանը, դրանք ավարտել երկօրյա ժամկետում։ Այս պահին վարչական շրջաններում մոտ 1000 տոննա աղ և 2000 տոննա ավազ կա պահեստավորված, հանձնարարվեց անհրաժեշտության դեպքում պաշարները համալրել. «Որպեսզի եթե ցանկացած պահի տեղումներ լինեն, պատրաստ լինենք և կարողանանք աշխատանքներն ապահովել»,- նշեց Տարոն Մարգարյանը։

Ամանորին նախապատրաստվելու վերջին ժամկետ է սահմանված դեկտեմբերի 15-ը:

Կրթության վարչության պետին հանձնարարական տրվեց հետևել, որպեսզի կրթական հաստատություններում դրամահավաք տեղի չունենա: «Դպրոցներն ու մանկապարտեզները խիստ հսկողության տակ պետք է լինեն, որպեսզի այս տոնական օրերին դրամահավաքներ չլինեն»,- նշեց Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Աշխատակազմի քարտուղարին հանձնարարվեց հետևել քաղաքացիների դիմումներին տրվող պատասխանների բովանդակությանը. «Յուրաքանչյուր ոլորտի ղեկավար  պետք է պատասխանատու լինի  քաղաքացուն  տրված յուրաքանչյուր  պատասխանի բովանդակության համար: Կան դժգոհություններ, որոնք պետք է վերացնենք»,- ընդգծեց Տարոն Մարգարյանը:-0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։