483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում վերջին հրաժարականները կապված են նախընտրական իրավիճակի սրման հետ. ընդդիմություն
14:51
10 Դեկտեմբերի 2010

Երևանի քաղաքապետի և ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի վերջին աղմկոտ հրաժարականները կապված են ներքին քաղաքականության և նախընտրական իրավիճակի սրման հետ, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել իր և ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանի միջև տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո։ Հայկական ԶԼՄ-ներում խոսակցություններ են տարածվում ՀՀԿ-ից Բեգլարյանի հեռացման վերաբերյալ։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով զբաղեցրած պաշտոնից ազատել է ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին։
 
«Քաղաքապետի հրաժարականի պատճառաբանությունը, որի համաձայն՝ նա խախտել է օրենքը, իշխանության ներսում տեղի ունեցող գործընթացի իրական պատկերը թաքցնելու, սքողելու փորձ է։ Հիմնական նպատակը առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ իրավիճակը փոխելն է»,- ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Սաֆարյանը։

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան 2012թ.-ին։

Միաժամանակ պատգամավորը տարակուսանք է հայտնել, որ մինչև հիմա աշխատանքից չի ազատվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարը, որի պատճառով պաշտոնից զրկվեց արդարադատության նախարարը։

Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարը էթիկական նորմերի լուրջ խախտումներ է թույլ տվել, և արդարադատության նախարարին հանձնարարվել էր պատժել ծառայության ղեկավարին, ինչը նա չի արել։

Մեկնաբանելով հայտնված տեղեկությունը, թե իբրև Երևանի քաղաքապետի հրաժարականը   կապված է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի հեռացման հետ, Սաֆարյանը նշեց, որ չնայած նման խոսակցություններ նաև նախկինում են եղել, բայց դրանք ապացույցներ չունեն։

Միաժամանակ խմբակցության ղեկավարը նշեց, որ իր համար ակնհայտ են Հայաստանում Լուժկովի բիզնեսի «արմատները» և Մոսկվայում այդ բիզնեսում որոշ հայ պաշտոնյաների մասնակցությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: