483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նոր նախարարների հրաժարականների մասին հարց չի քննարկվում. խմբակցության ղեկավար
22:13
10 Դեկտեմբերի 2010

Հայաստանում նոր նախարարների հրաժարականների մասին հարց չի քննարկվում, ուրբաթ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

«Նման վերլուծություն ես չունեմ: Աշխատանքի թերությունները չեն լուծվում պաշտոնազրկմամբ, կան դրանց լուծման տարբեր ուղիներ: Սակայն կարող եմ ասել, որ այժմ որևէ նախարարի հրաժարականի մասին հարց չի քննարկվում», - ասաց Սահակյանը ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով Երևանի քաղաքապետի և արդարադատության նախարարի պաշտոնազրկումների, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի հնարավոր պաշտոնազրկման մասին լրագրողների հարցերին:

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց իր և ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի ծառայության աշխատակից Արամ Կանդայանի միջև տեղի ունեցած սկանդալից հետո: Հայկական ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում այն մասին, թե Բեգլարյանը շուտով կհեռացվի ՀՀԿ-ի շարքերից: ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանը պաշտոնական պարտավորությունները պատշաճ կերպով չկատարելու համար զբաղեցրած պաշտոնից ազատեց ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին:

Սահակյանն ընդգծեց, որ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը պաշտոնաթող արվեց սեփական ծառայողական պարտականություները չկատարելու համար: Նա նշեց, որ մարդու արժանիքները չեն նշանակում, որ նա պետք է «ընդմիշտ» լինի նախարարի պաշտոնում: Խմբակցության ղեկավարը կարծում է, որ նախարարի հրաժարականը նորմալ աշխատանքային գործընթաց է և գտնվում է ՀՀ նախագահի  իրավասության ներքո:

«Մենք հրապարակել ենք պաշտոնազրկման պատճառները: Կարելի էր ոչինչ չբացատրել, սակայն մենք որոշեցինք գնալ ժողովրդավարական ուղով և հասարակությանը տեղեկացնել պաշտոնազրկման պատճառների մասին», - հայտարարեց Սահակյանը:

Խոսելով Երևանի նախկին քաղաքապետի մասին՝ կուսակցության փոխնախագահը նշեց, որ ՀՀԿ-ն գնահատում է քաղաքապետի պաշտոնում Գագիկ Բեգլարյանի կատարած աշխատանքը, սակայն գնահատում է նաև նրա հրաժարականը: Սահակյանի խոսքերով՝ ՀՀԿ-ում քաղաքապետի պաշտոնի թեկնածուի մասին հարցը դեռ չի քննարկվել:

«Ես որևէ անուն չեմ նշի, քանի որ դա կլինի իմ սուբյեկտիվ կարծիքը», - հայտարարեց նա:

Սահակյանը հրաժարվեց նաև մեկնաբանել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանի նշանակման հնարավորության մասին տեղեկատվությունը, ով մինչև Գևորգ Դանիելյանի պաշտոնավարումը զբաղեցնում է այդ պաշտոնը: Ինչպես ընդգծեց պատգամավորը, այդ հարցը չի գտնվում է իր իրավասության տակ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
02:05
01 Նոյեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
19:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
00:49
26 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
03:07
25 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
01:23
25 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
21:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
03:10
20 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
22:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
21:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
02:19
19 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
01:10
17 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները: