478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Չեխիան մշակույթի, կրթության և սպորտի ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
13:45
10 Դեկտեմբերի 2010

Հայաստանի և Չեխիայի կառավարություններն ուրբաթ մշակույթի, կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել։

Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, չեխական կողմից՝ Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Եստրաբը։

«Ըստ էության՝ Հայաստանի անկախության ժամանակաշրջանից սկսած մենք համաձայնագրեր Չեխիայի հետ համաձայնագիր չենք կնքել, և նման իրականությունը մի քիչ անհասկանալի էր, քանի որ անկախ նրանից, թե եղել են համաձայնագրեր, թե ոչ, այդ երկրի հետ մենք հարաբերություններ ենք զարգացրել և մշակույթի, և կրթության, և սպորտի ոլորտում»,- համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո լրագրողներին ասաց Պողոսյանը։

Ըստ նախարարի՝ ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Հայաստանը և Չեխիան կկարողանան նշված ոլորտներում միմյանց ֆինանսական աջակցություն ցուցաբերել։

Որպես հայ-չեխական մշակութային համագործակցության առավել վառ օրինակներ՝ Պողոսյանը նշել է «Highfest» միջազգային փառատոնին Լուդեմ չեխական խմբի մասնակցությունը և Հայաստանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին չեխական ժապավենների մասնակցությունը, հայկական թատերախմբերի պարբերական մասնակցությունը Պրահայի «APOSTROF» միջազգային թատերական փառատոնին, ինչպես նաև Կառլովի Վարիի կինոփառատոնին հայկական ֆիլմերի մասնակցությունը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը հայտ է ներկայացրել Պրահայի միջազգային «Կվադրինալեին» մասնակցելու և հայկական կողմին առանձին ցուցահանդեսային հարթակի հատկացման համար։

Միաժամանակ նա նշեց մի շարք համանման միջգերատեսչական և միջկառավարական համաձայնագրերը, որոնք ստորագրվել են 2006-2010թթ.-ին Ռումինիայի, Բուլղարիայի, Սլովակիայի, Խորվաթիայի, Սլովենիայի, Ֆրանսիայի և Իտալիայի հետ։

Բացի այդ, Չեխիայի կառավարությունը կրթական բնագավառում մեկ կրթաթոշակ է նախատեսել հայ ուսանողների համար՝ բակալավրի և մագիստրատուրայի ծրագրով:

Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Եստրաբն իր հերթին նշեց, որ համաձայնագրերի ստորագրումը վկայում է երկկողմանի հարաբերությունների ակտիվության և հաջողության մասին և ստորագրված փաստաթղթի շնորհիվ դրանց հետագա զարգացման հույս հայտնեց։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: