481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային կինոկենտրոնը կաջակցի ԵՊՀ կինոակումբին
19:26
09 Դեկտեմբերի 2010

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայկական և արտասահմանյան լավագույն ֆիլմեր կմատակարարի Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մշակութային կենտրոնի՝ հինգշաբթի բացված կինոակումբը, ասաց կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը։

«Մենք պարզապես ֆիլմեր չենք ցուցադրելու։ Մենք միասին կաշխատենք, ձեզ հետ միասին դրանք կվերլուծենք, կքննարկենք մասնագետների՝ հոգեբանների, լրագրողների, կինոքննադատների, ռեժիսորների, օպերատորների հետ։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է հայկական կինոն այսօր, ինչի համար է այն նախատեսված, ինչ պետք է մեզ տա, ինչպիսի կինո մենք պետք է նկարենք»,- հինգշաբթի ԵՊՀ կինոակումբի բացմանը հայտարարեց Գևորգյանը։

Կինոկենտրոնի տնօրենը նշեց, որ ակումբին աջակցությունը կենտրոնի նախաձեռնություններից մեկն է «Կինոաշուն» ազգային կինոյի միամսյակի շրջանակներում, որն ացկացվեց Հայաստանում հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 10-ը։

Գևորգյանն ընդգծեց, որ կինոակումբում ուսանողները եզակի հնարավորություն կունենան ծանոթանալ հայ և օտարեկրյա ականավոր ռեժիսորենրի առավել վառ ստեղծագործությունների հետ։

Կինոկենտրոնի տնօրենը հատուկ նշեց հայտնի վավերագրող-ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին, ռեժիսորներ Սերգեյ Փարաջանովին, Հենրիկ Մալյանին, Ֆրունզե Դովլաթյանին, ում ստեղծագործություններն իսկական հեղափոխություն են միջազգային կինոյում։

Իր հերթին կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը կոչ արեց ուսանողներին սիրել և ուսումնասիրել կինոարվեստը՝ այն իսկական հրաշք անվանելով։

Նա ընդգծեց նաև հենց ազգային հայկական կինոյի նկատմամբ սիրո և իմացության անհրաժեշտությունը։

Կինոակումբը բացվեց հայկական կինեմատոգրաֆի մասին «Կինոաշունի» կինոկոլաժի և հայ ականավոր վավերագրող-ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի երկու կարճամետրաժ ֆիլմերի դիտումով։ 

Դիտումները կինոակումբում կանցկացվեն ամիսը երկու անգամ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: