482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի արտաքին քաղաքականությունն էական ձեռքբերումների է հասել վերջին ժամանակներս. փորձագետ
18:30
09 Դեկտեմբերի 2010

Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին երկու տարիների ընթացքում մի շարք էական ձեռքբերումներ է ունեցել, կարծում է Գլոբալիզացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

«Նախագահը վերջին տարիներին կարողացավ հանդես գալ մի շարք հետաքրքիր նախաձեռնություններով, որոնց թվում են, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման և ղարաբաղյան հարցով բանակցությունները, որոնք մինչ այդ իմիտացիոն դաշտում էին, բայց այս երկու տարիների ընթացքում դրանք իրապես վերսկսվել են»,- ասաց նա հինգշաբթի լրագրողներին։

Գրիգորյանը նշեց, որ նախագահ Սարգսյանի ջանքերի շնորհիվ աշխուժացել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, ինչը նվազեցրել է պատերազմի հավանականությունը։

«Այո, բանակցությունները դժվար են առաջ ընթանում, հակասությունները շատ են, բայց այն, որ դրանք ընթանում են, արդեն մեծ ձեռքբերում է։ Կարծում եմ, որ Թուրքիայի և Ղարաբաղի մասով նախաձեռնությունները ճիշտ են, քանի որ սա բարձրացրել է Հայաստանի կշիռը ողջ աշխարհում և հետաքրքրություն է առաջացել նրա նկատմամբ»,- ասաց նա։

Այս համատեքստում փորձագետը կարևորում է Աստանայում նախագահի ելույթը, քանի որ դրանով որոշակի սահման գծվեց, որը Բաքվի կողմից անցնելու դեպքում անխուսափելի են ռազմական գործողությունները և Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը։
 
Գրիգորյանը մեծ ձեռքբերում համարեց նաև ԵԱՀԿ գագաթնաժողովի հայտարարությունները ղարաբաղյան հարցով, որովհետև կրկին հաստատվեցին Մուսկոկում և Աքվիլայում ձեռք բերված հայտարարությունները։ «Հայաստանի շահերից է բխում այն, որպեսզի հարցը լուծվի Մինսկի խմբի շրջանակներում»,- ասաց նա։

Ընդհանուր առմամբ նա դրական գնահատեց գագաթնաժողովի ձեռքբերումները, քանի որ տասնմեկ տարի անց երկրները կրկին հավաքվեցին և կոնսեսնուսի եկան մի շարք հարցերով, ստորագրվեց նաև փաստաթուղթ։

Միաժամանակ Գրիգորյանը նշեց, որ այդ ձեռքբերումները չպետք է մնան կառավարական մակարդակի վրա, և իշխանությունները պետք է հասնեն նրան, որ այդ աշխուժությունը փոխանցվի նաև այլ ոլորտներ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: