481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայում կայացած Օլիմպիադայում հայ շախմատիստները հաղթանակ տարան թիմային ոգու շնորհիվ. մարզիչ
17:35
09 Դեկտեմբերի 2010
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի շախմատի պատանիների հավաքականը Թուրքիայում կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում U16 տարիքային խմբում հաղթանակ տարավ կոլեկտիվի համախմբվածության շնորհիվ, համոզված է հայկական թիմի մարզիչ Արսեն Եղիազարյանը:

«Իհարկե, հաղթանակը հեշտ չէր: Պետք է նշեմ, որ ի տարբերություն մեծահասակների օլիմպիադաների՝ այս մրցաշարում հաշվի էին առնվում ընդհանուր բալերը, այլ ոչ թե հավաքականի հաղթակաները, այնպես որ ամեն կես բալը չափազանց կարևոր էր մեզ համար: Եթե չլիներ հաշվարկի նման համակարգը, ապա մենք չեմպիոնի տիտղոսը կնվաճեինք ավելի շուտ և ավելի հեշտ», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Եղիազարյանը:

Հայկական թիմը հիանալի արդյունք ցույց տվեց նոյեմբերի 26-ից նոյեմբերի 4-ը Թուրքիայի Բուրդուր քաղաքում անցկացված U-16 կատեգորիայում Պատանիների օլիմպիադայի ժամանակ՝ տասը փուլերում հավաքելով 9,5 միավոր: Միակ ոչ-ոքին գրանցվեց վերջին փուլում Turkey-Write թիմի հետ խաղում:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Աղասարյանը, Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Շահինյանն ու Տիգրան Ս. Պետրոսյանը:

Խոսելով վերջին փուլում գրանցված ոչ-ոքիի մասին՝ Եղիազարյանը նշեց, որ պատանի շախմատիստների համար օլիմպիադան շատ լարված ու բարդ էր: «Բնական է, որ վերջում երեխաների մոտ որոշակի գերհոգնածություն կար», - ասաց նա:

Եղիազարյանն ափսոսանքով նշեց, որ հաջորդ տարի Հայաստանը չի կարող նույն կազմով մասնակցել պատանիների օլիմպիադային, քանի որ հավաքականի երեք անդամներն այդ ժամանակ արդեն դուրս կգան U16 տարիքային կատեգորիայից:

Մրցաշարից ստացած իրենց տպավորություններն ասացին նաև օլիմպիադայի պատանի չեմպիոնները:

«Մեզ համար այս հաղթանակը սպասված էր, քանի որ մենք ջանասիրաբար մարզվում էինք, հատկապես վերջին շաբաթվա ընթացքում», - ասաց Հովհաննես Գաբուզյանը: Նա կարծում է, որ հայ շախմատիստների հաջողությունը պայմանավորված էր ողջ օլիմպիադայի ընթացքում ցուցադրած կայուն խաղով:

«Մեր հավաքականում թույլ օղակ չկար: Եթե մյուս թիմերում առաջին և երկրորդ խաղատախտակը շատ ավելի լավ էր խաղում, քան երրորդն ու չորրորդը, ապա մենք նման խնդիր չունեինք», - հայտարարեց Գաբուզյանը:

Կարեն Գրիգորյանն իր հերթին նշեց, որ մրցաշարում առանցքային պահեր էին ռուսաստանցիների և թուրքերի նկատմամբ տարած հաղթանակները: «Այդ հանդիպումներից հետո մենք արդեն հասկացանք, որ հաղթանակի իրական հնարավորություն ունենք, զգացինք, որ մեր խաղը ստացվում է, և հավատացինք մեր ուժերին», - ասաց նա:

Թիմի մեկ այլ անդամ Ռոբերտ Աղասարյանի խոսքերով՝ հայկական հավաքականի գլխավոր ուժն այն էր, որ նրա բոլոր անդամները մտերիմ ընկերներ են, շատ լավ գիտեն միմյանց, իրենց թույլ և ուժեղ կողմերը, ինչը զգալիորեն հեշտացնում էր խնդիրը:

Վերջում Տիգրան Ս. Պետրոսյանը հայտարարեց, որ հաղթանակի հասնելը դժվար էր: «Նույնիսկ համեմատաբար թույլ թիմերը մեզ հետ ավելի նպատակաուղղված էին խաղում և փորձում էին մեզանից բալեր «քաշել»: Մեր հաղթանակի գործոններից մեկն այն էր, որ մենք ուշադիր էինք խաղում բոլոր հավաքականների հետ՝ չնվազեցնելով տեմպը», - ասաց Պետրոսյանը:

Հայաստանը երկրորդ անգամ է նվաճում Պատանիների օլիմպիադայի հաղթողի տիտղոսը: 1998 թ.-ին նմանատիպ հաղթանակի հասան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանն ու Վարուժան Հակոբյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։