478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Wikileaks-ում Հայաստանի վերաբերյալ փաստաթղթերի հրապարակումը չի ազդի երկրի արտաքին քաղաքական հարաբերությունների վրա. քաղաքագետ
16:18
09 Դեկտեմբերի 2010

Wikileaks-ում Հայաստանի վերաբերյալ փաստաթղթերի հրապարակումը ոչ մի կերպ չի ազդի արտաքին քաղաքական հարաբերությունների վրա, սակայն կհարվածի երկրի ներքաղաքական իրավիճակին, հինգշաբթի լրագրողներին ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:

«Հայաստանի մասին փաստաթղթերի հրապարակումը, որոնք կարող են անդրադառնալ արտաքին քաղաքականության հարցերին, մտավախություններ և մտահոգություններ չի առաջացնում, շատ ավելի լուրջ կլինի երկրի ներքաղաքական իրավիճակը, քանի որ երկրում դավաճանները շատ են», - ասաց Մելիք-Շահնազարյանը:

Ինչպես կարծում է քաղաքագետը, որոշակի փաստաթղթերի հրապարակումը կարող է հանգեցնել ներքին բախումների, նա ընդգծել է, որ նմանատիպ իրավիճակում կարող են հայտնվել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ուկրաինան, Իտալիան, Ռուսաստանն ու Չինաստանը:

Ինչ վերաբերում է Հայաստանից Իրան զենքի իբր թե վերարտահանման մասին տվյալների հրապարակմանը, ապա ինչպես կարծում է Մելիք-Շահնազարյանը, նույնիսկ նման տեղեկատվության հաստատման դեպքում հայկական դիվանագիտության համար այն ոչ մի սպառնալիք կամ վնաս չի ներկայացնում՝ հատկապես հաշվի առնելով նշված ծավալները:

«Wikileaks ինտերնետային ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժի խոսքերով՝ հրապարակված է միայն փոքր և աննշան մասը, որն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել, և ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչ փաստաթղթեր կարող են հրապարակվել, և հնարավոր է, որ նրանք կարող են տարբեր երկրներում մեծ պայթյուն առաջացնել, ինչպես նաև հանգեցնել ներքին հեղաշրջման», - ասաց քաղաքագետը

Ինչպես կարծում է փորձագետը, Wikileaks-ի սկանդալային հրապարակումները վկայում են այն մասին, որ դրանց հետևում կանգնած են հզոր քաղաքական և ֆինանսական ուժեր: Մելիք-Շահնազարյանն առավել հնարավոր խաղացող համարեց Անգլիային:

Նրա խոսքերով՝ այս ամենը կապված է այն բանի հետ, որ Անգլիան, որը միշտ գտնվել է համաշխարհային քաղաքականության կենտրոնում և նույնիսկ էպիկենտրոնում, վերջերս դուրս է մղվում ասպարեզից մեծ մասամբ ԱՄՆ-ի կողմից:

«Wikileaks-ի հրապարակած տվյալները սևացնում են ԱՄՆ-ի իշխանություններին և ապտակ են հասցնում նրա բարոյական դեմքին, միաժամանակ որոշ փաստաթղթերում ներկայացվում է Անգլիայի դրական դիրքը, ինչը վկայում է այս երկու երկրների միջև մրցակցության առկայության մասին», - ասաց Մելիք-Շահնազարյանը:


Ինչ վերաբերում է Ասանժի ձերբակալության հետ կապված իրավիճակին, ապա ինչպես կարծում է քաղաքագետը, նա արդեն մտել է պատմության մեջ, և դժվար թե նրա նկատմամբ որևէ լուրջ պատժամիջոց կիրառվի, քանի որ ձերբակալությունն ինքը մեծ արձագանք առաջացրեց: Ինչպես կարծում է փորձագետը, ավելի հավանական է, որ Նոր տարին Ասանժը կդիմավորի արդեն տանը:

Wikileaks կայքը, որը մասնագիտանում է ԱՄՆ-ի նախարարությունների և գերատեսչությունների «փակ»,  գաղտնի փաստաթղթերի հրապարակմամբ, վերջերս հրապարակել է ամերիկացի դիվանագետների ծառայողական փաստաթղթերը և նամակագրությունը: Wikileaks-ում հրապարակված փաստաթղթերում առկա են համաշխարհային առաջնորդների հասցեին արված բավականին անկեղծ արտահայտություններ: Ինչպես նշվում է կայքում, ԱՄՆ-ի իբր թե ծառայողական փաստաթղթերից հրապարակված ավելի քան 250 հազար հրապարակում ազատ հասանելիության մեջ գտնվող կոնֆիդենցիալ փաստաթղթերի խոշորագույն խմբաքանակն է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։