477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Սեմինար-շնորհանդես Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի մասին
20:00
08 Դեկտեմբերի 2010

Դեկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կազմակերպել էր սեմինար-շնորհանդես լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, թեման` «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը»: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Դորտմունդի կլինիկայի միջուկային բժշկության բաժանմունքի ղեկավար, Մրցունակության հիմնադրամի փորձագետ-խորհրդատու Վահե Բարսեղյանը, «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Իզոտոպների հետազոտման և արտադրության բաժնի ղեկավար Ալբերտ Ավետիսյան և Մրցունակության հիմնադրամի ծրագրերի ղեկավար Էդվարդ Սաֆարյանը:

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին ծրագրի բոլոր մանրամասները: Ծրագրի առաջին փուլը կազմված է 6 հաջորդական քայլերից, որոնց հաջող իրականացման դեպքում Հայաստանը հավակնում է դառնալ ուռուցքաբանական հիվանդությունների ոլորտում ախտորոշման և բուժման տարածաշրջանային առաջատարը: Ծրագրի առաջին քայլը` ցիկլոտրոնի ձեռքբերումն, արդեն իրականացված է: Հաջորդը կլինի ցիկլոտրոնի շինության կառուցումը: Այնուհետև մասնավոր ներդրումների ներգրավմամբ կկառուցվի պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոն, որին էլ կհաջորդի գերժամանակակից ուռուցքաբանական կլինիկայի ստեղծումն ու շահագործումը: Ծրագրի ավարտը նախատեսվում է 2015 թվականին:

«Մեր նպատակն է Հայաստանում առկա ռեսուրսների վրա հիմնվելով և աշխարհում նորագույն մոտեցումների կիրառմամբ մեր երկրում ստեղծել և զարգացնել քաղծկեղի ախտորոշման և բուժման կլաստեր, որի միջոցով Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը կկարողանա բարձր մակարդակի ծառայություններ մատուցել ոչ միայն հայաստանցիներին, այլ նաև արտասահմանցիներին: Մենք համոզված ենք, որ կենտրոնը միջազգային ճանաչում կունենա, քանի որ այստեղ առաջարկվող ծառայություններից օգտվելը կլինի առավելագույն հարմարավետ, իսկ բուժումը` մաքսիմալ արդյունավետ: Բուժում, որն ամբողջությամբ կհամապատասխանի զարգացած երկրներում ընդունված չափանիշներինե,-նշեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրերի ղեկավար Էդվարդ Սաֆարյանը:

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի աշխատանքների արդյունավետության մասին խոսելիս պետք է փաստել, որ արդեն ձեռքբերված «Ցիկլոն 18/18ե ցիկլոտրոնը աշխարհում իր դասում ամենաժամանակակիցն է, իսկ Հարավային Կովկասում միակը:

«Հայաստանում ուռուցքաբանական հիվանդություններով տառապող մարդկանց թիվը, ինչպես նաև առկա գիտական ներուժը ապացուցում են այս կենտրոնի գոյության անհրաժեշտությունը: Ամբողջ աշխարհում ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման և բուժման մեթոդներն ընդհանրացվում են` հօգուտ միջուկային դեղորայքի, որն անհամեմատ ավելի անվտանգ և արդյունավետ է, թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունը ամենավաղ փուլումե,- պատմեց Դորտմունդի կլինիկայի միջուկային բժշկության բաժանմունքի ղեկավար Վահե Բարսեղյանը:

«Նման ժամանակակից սարքավորման գոյությունը Հայաստանում նաև ֆիզիկայի ոլորտոմ նոր հետազոտությունների և գիտության առաջընթացի մասին է փաստումե,- մեկնաբանեց «Ա.Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիաե-յի Իզոտոպների հետազոտման և արտադրության բաժնի ղեկավար Ալբերտ Ավետիսյանը:

Այս հավակնոտ ծրագրի նախնական արժեքը 22-24 մլն եվրո է: 5մլն եվրո արժողության ցիկլոտրոնի ձեռքբերման համար ՀՀ կառավարությունն արդեն ստացել է արտոնյալ վարկ: ՀՀ Կառավարությունը ևս 3 մլն եվրո կներդնի` շինարարական աշխատանքների և Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի առաջին 2 տարվա շահագործման ծախսերը հոգալու համար: Նաև 14-16 մլն եվրո անհրաժեշտ է մասնավոր ներդրումների տեսքով, որը կուղղվի ուռուցքաբանական կլինիկայի ստեղծմանը:

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը ՀՀ Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարությունների և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ ծրագիր է: Ծրագրի նպատակն է սահմանել նոր տեղական գերազանցության ստանդարտներ ուռուցքաբանության ախտորոշման և բուժման ոլորտում` համագործակցելով եվրոպական և ամերիկյան առաջատար մասնագետների և կլինիկաների հետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: