478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Բոլոր գերատեսչությունների և նախարարությունների միավորումը թույլ կտա հակազդել սեյսմիկ ռիսկերին. ԱԻՆ ղեկավար
19:25
08 Դեկտեմբերի 2010

Սեյսմիկ ռեսկերի հակազդման համար անհրաժեշտ է համախմբել Հայաստանի բոլոր գերատեսչությունների և նախարարությունների ուժերը, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

«Մի նախարարությունը որքան էլ ուժեղ լինի, չի կարող միայն սեփական ուժերով և միջոցներով հակազդել այդ ռիսկերին»,- ասաց Երիցյանը:

Ըստ նախարարի, վերջերս ԱԱԽ-ում ԱԻՆ-ը ՀՀ նախագահին հայեցակարգ է ներկայացրել Հայաստանի սեյսմիկ ծառայությունների զարգացման մասին, և նախագահ Սարգսյանն ինքն է նշել, որ բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները պետք է համատեղ ուժերով աշխատեն այդ ուղղությամբ:

Միաժամանակ Երիցյանն ընդգծեց, որ ՀՀ ԱԻՆ-ը կայացած պետական կառույց է:

«Մենք միշտ ուսումնասիրում ենք միջազգային փորձը, զուգահեռներ ենք անցկացնում տարբեր տարերային աղետների միջև, որպեսզի վերջնականորեն որոշենք այն ուղիները, որոնց պետք է հետևի Հայաստանը»,- ասաց նա:

Այդ համատեքստում նախարարը զուգահեռներ է անցկացրել 21-րդ դարի երկու խոշոր երկրաշարժերի միջև:

«2010թ.-ի հունվարին Հաիթիի 7 մագնիտուդով երկրաշարժի արդյունքում շուրջ 230 հազար մարդ է զոհվել: Որոշ ժամանակ անց, նույն տարվա փետրվարին 8,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիում, սակայն այնտեղ շուրջ 300 մարդ է զոհվել, քանի որ 25 տարի առաջ Չիլիում պետության տարերային աղետների հանդեպ կայունություն ստեղծելու մասին որոշում է կայացվել, և դա նրանց հաջողվեց»,- ասաց Երիցյանը՝ նշելով, որ Հայաստանում նույնպես պետք է դրվեն տարերային աղետների հանդեպ կայուն պետություն ստեղծելու հիմքերը:

Նախարարը նշեց, որ 1988թ.-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից երեք օր հետո Հայաստանում քաոս է տիրել, քանի որ համապատասխան լիազոր պետական մարմին չի եղել, ով կհսկեր իրավիճակը:

«Միայն երեք օր անց են բացվել ԽՍՀՄ երկաթե դռները, և օգնության են եկել միջազգային փրկարարները: Դրանից հետո բոլորն այն եզրակացության եկան, որ մի պետության ուժերով հնարավոր չէ հակազդել տարերային աղետներին»,-ասաց նախարարը:

«Արդեն 22 տարի է անցել, բնականաբար հարց է առաջանում՝ արդյո՞ք մեր պետությունը պատրաստ է հակազդել նոր երկրաշարժին»,- ասաց Երիցյանը՝ ավելացնելով, որ ՀՀ ԱԻՆ-ն հնարավորինն է անում, որպեսզի հակազդի նոր ռիսկերին:

Երիցյանը հայտնեց, որ կառավարության նիստի ընթացքում հաստատվել է ճգնաժամային կառավարման կենտրոն ստեղծելու մասին ԱԻՆ-ի ներկայացրած հայեցակարգը: «Մենք համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների, փրկարար ծառայությունների հետ, և արդեն մեկ տարի անց, կարծում եմ, մենք Ճգնաժամային կառավարման կայացած կենտրոն կունենանք»,- ավելացրեց նա:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: