480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Սևանի իշխանի պոպուլյացիայի վերականգնման ռազմավարություն է անհրաժեշտ մշակել Հայաստանում. գիտնական
15:03
08 Դեկտեմբերի 2010

Սևանի հանրաճանաչ իշխանի պոպուլյացիայի վերականգնման համար անհրաժետ է հատուկ ռազմավարություն մշակել, կարծում է ՌԴ գիտությունների ակադեմիայի Պապանինի անվան Ներքին ջրերի կենսաբանության ինստիտուտի ձկների էկոլոգիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Յուրի Գերասիմովը։

Հայ և ռուս գիտնականների համատեղ հետազոտության տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են «Սևանի ուսումնասիրությունը լճի մակարդակի բարձրացումից հետո» գրքում, 1983 թվականին ձկան ընդհանուր պաշարները լճում կազմում էին ավելի քան 10,7 հազար տոննա, 2005 թվականին՝ 625 տոննա, 2006-ին՝ 253,6 տոննա, 2009 թվականին՝ 278,6 տոննա։ Վերջին գնահատականներով՝ ներկայումս ձկան պաշարները գերազանցում են 300 տոննան։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Սևանա լճի մակարդակի իջեցումը հանգեցրել է ձկան պաշարների կրճատման։ Սևանա լճում ապրող ձկների էնդեմիկ տեսակների պոպուլյացիան դեռևս կարող է վերականգնվել բնական ճանապարհով, բայց Սևանի իշխանի հետ կապված իրավիճակը մի փոքր բարդ է, քանի որ ձկան այդ տեսակն ավելի բարակ է։ Իշխանի պոպուլյացիայի վերականգնման համար անհրաժետ է հատուկ ռազմավարություն մշակել»,- չորեքշաբթի ասաց Գերասիմովը մամուլի ասուլիսում։

Ինչպես նշեց գիտնականը, անհրաժեշտ է ուսումնասիրել Սևանում ապրող իշխանի գենետիկան և պարզել՝ արդյոք այն «մաքու՞ր» է, թե՞ հիբրիդ։

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի լեռնային ամենաբարձր լճերից է, գտնվում է Հայկական լեռնաշխարհի ամենակենտրոնում` 1914 մետր բարձրության վրա:

Հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք լիճը ձգվում է ավելի քան 70 կիլոմետր, իսկ ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի կիլոմետրի: Լիճը տարածաշրջանի խմելու ջրի ամենագլխավոր ռեսուրսն է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։