484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանը որոշ դասալիքների ազատել է քրեական պատասխանատվությունից
14:50
08 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ խորհդրարանը չորեքշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է մտցրել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում, որոնցով առաջարկվում է դասալիքների որոշակի կատեգորիայի ազատել քրեական պատասխանատվությունից:

«Այժմ հետախուզման մեջ է 10,4 հազար ՀՀ քաղաքացի, ովքեր խուսափում են բանակում ծառայելուց և գտնվում են հանրապետության սահմաններից դուրս», - տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարի խոսքերով՝ իրավիճակը շտկելու համար ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում:

Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ինչպես նշեց Հակոբյանը, քրեական հետապնդումը դադարեցվում է բանակում ծառայությունից խուսափող այն անձանց նկատմամբ, ում 27 տարին լրացել է մինչև 2010 թ.-ի նոյեմբերի 1-ը: Նախարարի կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ նման քաղաքացինների թիվը 20 հազար է, ընդ որում նրանց մեծամասնությունը մեկնել է հանրապետությունից փոքր տարիքում ծնողների կամքով:

«Մենք արդեն երեք անգամ նման զիջումներ ենք ներկայացրել և փոփոխություն ենք մտցրել օրենքում: Այժմ մենք քաղաքացիների ևս մեկ կատեգորիայի հնարավորություն ենք տալիս վերադառնալ հայրենիք», - նշեց նա:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ չներկայանալու պահից սկսած մինչև 27 տարին լրանալը կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը ձեռք բերելը, յուրաքանչյուր զորակոչին չզորակոչվելու դիմաց պետք է վճարեն տուգանք, որի առավելագույնը չափը կազմում է 1,8 միլիոն դրամ (5 հազար դոլար):

 Մասնավորապես, բանակում ծառայություն չանցած և 27 տարին լրացած անձանց համար տուգանքը չափը կազմում է 100 հազար դրամ (շուրջ 280 ԱՄն դոլար), իսկ այն անձանց համար, ովքեր հետագայում ծառայության համար անպիտան են համարվել առողջական վիճակի պատճառով՝ 30 հազար դրամ (83 դոլարից ավելի):

Տուգանքներ չեն վճարում այն դասալիքները, ում հայրը կամ հարազատ եղբայրը մահացել են (զոհվել) Հայաստանի պաշտպանության կամ Զինված ուժերում կամ այլ Զինված ուժերում ծառայություն կատարելու ժամանակ  և ովքեր այդ ընտանիքում արական սեռի միակ երեխաներն են:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: