484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Սևանա լճի մակարդակի բարձրացումը բերում է նրա էկոհամակարգի առողջացմանը. ռուս գիտնական
14:47
08 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սևանա լճի մակարդակի բարձրացումը դրական գործոն է, քանի որ բերում է լճի էկոհամակարգի առողջացմանը, կարծում է ՌԴ ԳԱԱ Պապանինի անվան Ներքին ջրերի կենսաբանության ինստիտուտի տնօրեն, աշխարհագրական գիտությունների դոկտոր Սերգեյ Պոդդուբնին։

«Լճի մակարդակի բարձրացման խնդիրը նշվել է դեռևս նախորդ դարի 60-ական թվականներին։ Լճի մակարդակն առայժմ շարունակում է ցածր մնալ, իսկ բարձրացմանը զուգընթաց իրավիճակը կբարելավվի։ Դա են ապացուցում նաև մեր կողմից անցկացված հետազոտությունները»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց նա։

Ռուս գիտնականներն իրենց հայ գործընկերների հետ հետազոտում են Սևանա լիճը 2005 թվականից։ Հետազոտությունների արդյունքներով արդեն հրատարակվել է «Սևանի ուսումնասիրությունը լճի մակարդակի բարձրացումից հետո» գիրքը։

Ինչպես տեղեկացրեց Պոդդուբնին, լճի հիդրոլոգիան 1980-ականներին անցկացված հետազոտությունների տվյալների համեմատ էապես չի փոխվել։ Գիտնականը նկատեց, որ պահպանվել է նաև ջերմաստիճանային ռեժիմը, թթվածնի պակասը Սևանա լճի ջրի ցածր շերտերում։

«Եթե համեմատենք ավելի վաղ ժամանակահատվածի տվյալները, երբ լիճը բնական վիճակում էր, նման երևույթները նորմալ չեն։ Սա կապված է ջրային զանգվածի ծավալի նվազման, լճի մակարդակի իջնելու հետ։ Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ Սևանում անթթվածին գիտիներ են սկսել առաջանալ, ինչն ազդեցություն է գործել կենդանի օրգանիզմների վրա»,- ընդգծեց Պոդդուբնին։

Միաժամանակ Ինստիտուտի տնօրենը նշեց, որ Սևանի ջրերում չկան քիմիական աղտոտումներ, լճի վրա չի ազդում արդյունաբերությունը։

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի լեռնային ամենաբարձր լճերից է, գտնվում է Հայկական լեռնաշխարհի ամենակենտրոնում` 1914 մետր բարձրության վրա:

Հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք լիճը ձգվում է ավելի քան 70 կիլոմետր, իսկ ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի կիլոմետրի: Լիճը տարածաշրջանի խմելու ջրի ամենագլխավոր ռեսուրսն է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։