481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Սահմանների կառավարման համակարգի բարեփոխումն առաջնահերթ է Հայաստանի համար. ԱԱԽ քարտուղար
13:47
08 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ,. 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սահմանների կառավարման համակարգի բարեփոխման գործընթացը Հայաստանի առաջնահերթ ռազմավարություններից մեկն է, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Ազգային անվտանգության խորհուրդը հավանության է արժանացրել սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունը, որը թույլ կտա առանց բյուրոկրատական քաշքշուկների ապահովել լավ պաշտպանված սահման բեռների և մարդկանց տեղափոխման համար, ինչպես նաև աստիճանական անցում կապահովի «մեկ պատուհան» համակարգին», - ասաց Բաղդասարայնը UNDP-ի կողմից կազմակերպված սահմանների կառավարման համակարգի բարեփոխմանը նվիրված սեմինարի ընթացքում:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ավելացրեց, որ ռազմավարության ընդունումը թույլ կտա նաև որակապես նոր մակարդակի վրա բարձրացնել նախատեսված բարեփոխումները: Ռազմավարության գլխավոր նշանաբանն է՝ «Սահուն անցում անվտանգ սահմանով»:

Նա նշեց, որ ռազմավարությունը մշակվել է ՄԱԿ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի փորձագետների մասնակցությամբ: «Հարկավոր է վերլուծել սահմանի վրա գերատեսչություններից յուրաքանչյուրի գործողությունները և ներդնել «մեկ պատուհանի» համակարգ՝ քաղաքացիների և բեռների տեղափոխմանն օգնելու համար», - ասաց նա:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծեց, որ սահմանային անվտանգության տեսակետից այս փաստաթուղթը կարևոր նշանակություն ունի, դրա մեջ վերլուծված են Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ պետական սահմանի հետ կապված բոլոր խնդիրները:

«Մանրամասն վերլուծված են մարտահրավերները, ռիսկերը, դրանց հաղթահարման ուղիները, միջազգային չափորոշիչներին համաձայն մշակվել են հստակ ռազմավարություն և գոյություն ունեցող խնդիրների որոշումներ, որոնք կիրագործվեն 2011 թ.-ի փետրվարից», - ավելացրեց նա:

Բաղդասարյանը նշեց, որ ԵՄ-ի «Հարավային Կովկասում պետական սահմանների համալիր կառավարում» ծրագիրը շատ կարևոր է, որի նպատակն է «Արևելյան գործընկերության» շրջանակներում աջակցել բարեփոխումների իրագործմանը, պետական սահմանների համալիր կառավարման ոլորտում նորարարական մեխանիզմների օգտագործմանը:

«Մեր պետությունն այս ոլորտում շատ հավակնոտ նպատակներ ունի: Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանի սահմանները համապատասխանեն եվրոպական լավագույն չափորոշիչներին, որպեսզի դրանք անցնեն տեխնիկական վերազինման գործընթացը, արդիականացվեն սահմանային ենթակառուցվածքները», - ասաց նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: