486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի իշխանություններին կիբերհանցավորության դեմ պայքարում
13:15
08 Դեկտեմբերի 2010

Հայաստանի իշխանությունները լուրջ քայլեր են կատարում կիբերհանցավորության դեմ պայքարում, և ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել այդ հարցում, չորեքշաբթի ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:

«Կիբերանվտանգությունը տարբեր կառավարական կառույցների կողմից համալիր լուծում և միասնական մոտեցում է պահանջում՝ հաշվի առնելով աշխարհում կիբերհանցավորության բնույթն ու ծավալը», - ասաց Կապինոսը Երևանում ընթացող կիբերհանցավորության նկատմամբ համապարփակ մոտեցման վերաբերյալ ազգային փորձագիտական աշխատաժողովի ընթացքում:

Նա նշեց, որ ինտերնետի զարգացման հետ մեկտեղ անհրաժեշտ է միավորել տարբեր կառույցների ջանքերը՝ համատեղ մոտեցում ապահովելու համար:

Ինչպես նշեց ԵԱՀԿ ներկայացուցիչը, կիբերտարածությունը դարձել է պետությունների տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր տարրը, ինչի կապակցությամբ ինտերնետից կախվածությունը պետկառույցներին ավելի խոցելի է դարձնում կիբերհանցագործների գրոհների տեսակետից:

«Այս համատեքստում հարկավոր է սահմանափել և ապահովել պետկառույցների անվտանգությունը հնարավոր գրոհներից», - ասաց Կապինոսը

Չորեքշաբթի Երևանում մեկնարկել է կիբերհանցավորության նկատմամբ համապարփակ մոտեցման վերաբերյալ ազգային փորձագիտական երկօրյա աշխատաժողովը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված աշխատաժողովին մասնակցում են տեղական և օտարերկրյա մասնագետներ, Հայաստանի պետկառույցների և ոստիկանության ներկայացուցիչներ:

Միջոցառման մասնակիցները փակ ռեժիմով կքննարկեն ահաբեկչության նպատակով ինտերնետի օգտագործմանը, այդ ոլորտում ձեռնարկվող միջոցառումներին և իրավական դաշտին վերաբերող հարցեր, պետական և մասնավոր հատվածի համագործակցության հնարավորությունները, կիբերհանցավորության խնդիրները, ինչպես նաև կիբերտարածությունում խախտումների դեմ պայքարում գոյություն ունեցող միտումներն ու առաջարկները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։