485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը չպետք է ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, քանի դեռ բանակցություններ են ընթանում. պատգամավոր
15:00
07 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը չպետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, քանի դեռ ընթանում է բանակցային գործընթացը, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը:

«Մենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթաց ենք վարում՝ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը հասնելու համար», - երեքշաբթի լրագրողներին ասաց Մելիքյանը:

«Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությամբ Հայաստանի խորհրդարանը նոյեմբերի 28-ին միաձայն որոշում ընդունեց մինչև դեկտեմբերի 9-ը հետաձգել «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծի քվեարկությունը: Քվեարկությունը հետաձգվել է կոալիցիոն կուսակցությունների առաջարկով դեկտեմբերի 1-2-ը Աստանայում անցկացվող ԵԱՀԿ գագաթնաժողովի համատեքստում:

Պատգամավորի կարծիքով՝ հիմա Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչումը կարող է բանակցային գործընթացի ձախողման հանգեցնել:

Միաժամանակ նա նշեց, որ եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները դադարեն և Ադրբեջանը Արցախին պատերազմ հայտարարի, Հայաստանը ստիպված կլինի ոչ միայն ճանաչել ԼՂՀ անկախությունը, այլև նրա հետ ռազմական պայմանագիր ստորագրել և պաշտպանել Ղարաբաղի տարածքային ամբողջականությունն ու նրա ժողովրդին:

Մելիքյանը նաև կասկած հայտնեց այն բանի կապակցությամբ, որ դեկտեմբերի 9-ին ԼՂՀ անկախության ճանաչման մասին հարցը կներկայացվի քննարկման:

Ինչպես կարծում են «Ժառանգություն» կուսակցությունում, ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը, որի կապակցությամբ հետաձգվել էր «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծի քվեարկությունը, որևէ զգալի առաջընթաց չապահովեց հակամարտության կարգավորման հարցում, և Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 9-ին պարտավոր է միաձայն ընդունել օրինագիծը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։