480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ղարաբաղյան հարցում զիջումների չի գնա մինչև ԼՂՀ անկախության ճանաչումը. պատգամավոր
14:54
07 Դեկտեմբերի 2010

Հայաստանը զիջումների չի գնա ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ այնքան ժամանակ, մինչև միջազգային հանրությունը չճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը։

«Այլ գործընթաց մեզ համար լինել չի կարող՝ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում և չի լինի»,- երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Մելիքյանը։

Պատգամավորը հիշեցրեց Աստանայում ՀՀ նախագահի խոսքը, որում ընդգծվում է, որ Երևանը չի գնա որևէ զիջման, եթե դրանք չլինեն Բաքվի կողմից, և չի համաձայնի Ադրբեջանի կազմում Ղարաբաղի նույնիսկ ամենաբարձր կարգավիճակին, ինչպես Նախիջևանի դեպքում։ 

Նա նշեց նաև, որ Աստանայի գագաթնաժողովում կարևորն այն էր, որ բանակցությունների կողմերը միակարծիք էին Հիմնական սկզբունքների հարցում, կարևոր էր նրանց միաբանությունը և այն, որ սկզբունքներից գոնե մեկի խախտումը չի ընդունվի միջազգային հանրության կողմից։
 
«Սա թույլ է տալիս հուսալ, որ բանակցային գործընթացը կշարունակվի, քանի որ բանակցություններում հաջողության գրավականը հենց այդ հիմնական սկզբունքները չխախտելն է»,- ասաց Մելիքյանը։

Սակայն եթե Ադրբեջանը շարունակի ագրեսիվ քաղաքականություն տանել ղարաբաղյան հարցում և հետագայում էլ առաջադրի տարածքային ամբողջականության սկզբունքը ու ռազմական գործողություններ սկսի, ապա մենք ստիպված կլինենք անել ամեն ինչ Արցախը պաշտպանելու համար, ցանկացած ձևով, նույնիսկ ռազմական։

Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանի այս դիրքորոշումը չի կարելի ընկալել որպես մարտահրավեր, սա նրա հիմնական սկզբունքն է հակամարտության կարգավորման ընթացքում, որը և ընդունվել է միջազգային հանրության կողմից։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։