486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի սեյսմիկ ակտիվությունը նորմայի սահմաններում է. ՍՊԱԾ պետ
14:36
07 Դեկտեմբերի 2010

Հայաստանի սեյսմիկ ակտիվության իրավիճակը նորմայի սահմաններում է, երեքշաբթի ասաց ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Ալվարո Անտոնյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանում տարեկան միջինը գրանցվում է շուրջ քառասուն երկրաշարժ, 2010 թ.-ին գրանցվել է 36 ցնցում:

«Սեյսմիկ ֆոնը չի փոխվում», - ասաց Անտոնյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում՝ ավելացնելով, որ Հայաստանում հիմնականում գրանցվում է 1,5-ից ավել մագնիտուդով երկրաշարժ:

Նա տեղեկացրեց, որ այս տարի Վայոց Ձորի մարզում նոր համակարգ է գործարկվել, որն ավելի թույլ ցնցումներ է գրանցում՝ 1,1-1,2 մագնիտուդ:

Անտոնյանը նշեց, որ 2010 թ.-ին անհանգստություն էին առաջացրել հունվարին Գառնիում տեղի ունեցած երկրաշարժն ու նոյեմբերի վերջին Ջերմուկի մոտակայքում գրանցված ստորգետնյա ցնցումները:

«Ջերմուկի մոտակայքում մեկ օջախում գրանցվել էր 6-7 երկրաշարժ: Մեկ երկրաշարժի պարամետրերը մենք չկարողացանք հաշվել: Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ օջախում էներգիայի կուտակման մագնիտուդը չէր գերազանցել 4,5-ը, այսինքն եթե ողջ էներգիան դուրս գար մեկ երկրաշարժում, ապա մեծ վտանգ չէր լինի», - նշեց նա՝ ավելացնելով, որ Ջերմուկում ամենուժեղ ստորգետնյա ցնցման մագնիտուդը 1,2 էր, ինչը համապատասխանում է 3 բալի:

Անտոնյանը նաև նշեց, որ Հայաստանում ուժեղ երկրաշարժեր են գրանցվում 30-60 տարին մեկ՝ կախված այս կամ այն տարածքից: «Վերջին ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թ.-ին Սպիտակում: Հարավում ուժեղ ցնցումներ են գրանցվել 1967 թ.-ին», - ասաց նա:

Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 22-րդ տարելիցը: Տարերքի սարսափելի հարվածը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկը դարձավ: Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ  ավերվեցին մասամբ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։