478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական կառավարական պատվիրակության հետ սկանդալ է տեղի ունեցել Բրյուսելի օդանավակայանում. թերթ
11:28
07 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրամիություն-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի հայկական պատվիրակությունը ստիպված է եղել մնալ Բրյուսելի օդանավակայանում մոտ մեկ օր, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

Միջադեպը տեղի է ունեցել նախորդ հինգշաբթի գիշերը, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր։

Թերթի համաձայն՝ պատվիրակությունը պետք է Երևան վերադառնար Բրյուսել-Վիեննա-Երևան չվերթով, սակայն ավստրիական ավիաընկերության ինքնաթիռը, որը պետք է Վիեննա թռչեր, ուշացել է ավելի քան հինգ ժամ։

Ըստ օրենքի՝ եթե ինքնաթիռն ուշանում է չորս կամ ավելի ժամ, ապա ուղևորները պետք է տեղավորվեն հյուրանոցներում։ Սակայն հայկական պատվիրակության օրինական պահանջին ի պատասխան՝ ավիաընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ առատ ձյան պատգճառով ֆորս-մաժորային իրավիճակ է ստեղծվել, և առաջարկել են ուղևորներին գիշերել օդանավակայանի մետաղյա աթոռներին։ Որպես այլընտրանքային լուծում՝ հայկական պատվիրակության անդամներին առաջարկվել է թռչել Փարիզ։

Թերթի տեղեկատվության համաձայն՝ հայկական պատվիրակության անդամները պատրաստվում են հայց ներկայացնել ավստրիական ավիաընկերության դեմ և բարոյական վնասի փոխհատուցման հասնել դատական կարգով։

Միաժամանակ թերթը նշում է, որ ստեղծված իրավիճակի «մեղավորներ» կարող են լինել Ադրբեջանին հովանավորող որոշ ուժեր։ Բանն այն է, որ առաջին անգամ Բրյուսելում նման մակարդակով հայկական միջկառավարական պատվիրակության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «21-րդ դարի վանդալներ. Ջուղա» ամերիկյան վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որում ադրբեջանցի զինվորները ոչնչացնում են հայկական միջնադարյան բացառիկ խաչքարերը։ Ֆիլմի դիտումը ավելի ծանր տպավորություն գործեց ներկաների վրա, քան ցանկացած հռետորական խոսք, նշվում է թերթում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: