478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
Աստանայի գագաթնաժողովը հետընթաց է արձանագրել ղարաբաղյան կարգավորման գործում. քաղաքագետ
18:37
06 Դեկտեմբերի 2010

ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում ղարաբաղյան կարգավորման առաջընթաց չի արձանագրվել, հակառակը, հետընթաց է նկատվում դեկտեմբերի սկզբի դրությամբ, կարծում է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը։

«Աստանայի գագաթնաժողովը կարելի է դիտարկել, նախևառաջ, որպես հենց հայկական դիվանագիտության ձախողում, քանի որ կրկին հաստատվեցին այն նույն համաձայնագրերը, որոնցից բոլորը դժգոհ են։ Դրանք 2009 թվականին Ակվիլայում ստորագրված համաձայնագրերն են, որոնք հղում են մեզ համար ոչ ձեռնտու Մադրիդյան սկզբունքներին»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Մեսրոպյանը։

Նա նշեց, որ հայկական կողմն այժմ դրական է վերաբերվում գագաթնաժողովի արդյունքներին, սակայն Հայաստանը ուրախանալու առիթ չունի: «Գագաթնաժողովից առաջ մենք որոշ մտավախություններ ունեինք, և քանի որ դրանք չհաստատվեցին, մենք դրական ենք գնահատում գագաթնաժողովը»,- ասաց Մեսրոպյանը:

Իր հերթին Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, Քաղաքական հետազոտությունների ակադեմիայի տնօրեն Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ մեզ դժվար է ասել՝ շահե՞լ է, արդյոք, Հայաստանը, թե՞ կորցրել գագաթնաժողովի արդյունքներից, քանի որ կրկին հաստատվեց այն գիծը, որին հետևում է ԵԱՀԿ-ն 1992 թվականից։ «Սրանք երկու հիմնական ուղղություններն են՝ տարածքային ամբողջականությունը, որը ԵԱՀԿ-ն ընդունում է Ադրբեջանի համար, և ազգերի ինքնորոշման իրավունքը, որը բխում է ղարաբաղյան ժողովրդի շահերից»,- ասաց նա։

Փորձագետը Աստանայում համաձայնեցված հայտարարությունները միջանկյալ է համարում հակամարտության կարգավորման գործում, քանի որ դրանից առաջ էլ պայմանավորվածություններ են եղել հայկական և ադրբեջանական կողմերի միջև, որոնք Ադրբեջանը պարբերաբար խախտել է։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: