478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+34
Եղանակը Երևանում
Հայ
Հանրային խորհրդի գործունեության արդյունքները կամփոփվեն 2011 թ. առաջին եռամսյակում. նախագահ
18:10
06 Դեկտեմբերի 2010

Հանրային խորհրդի գործունեության արդյունքները կամփոփվեն 2011 թվականի առաջին եռամսյակում, ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ելոյթ ունենալով Հանրային խորհրդի նիստի ժամանակ:

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից, Սարգսյանը հանդիպում է անցկացրել Հանրային խորհրդի անդամների հետ: Այսօրվա քննարկումների հիմնական թեման հանրակրթական ոլորտի հարցերն են եղել:

Նախագահն արդյունավետ է համարել նման ձևաչափով հանդիպումները, երբ  հիմնական ուշադրությունը բևեռվում է ընտրված որոշակի մեկ-երկու հարցի վրա` բացառելով մակերեսային մոտեցումը և հնարավորություն ընձեռելով համակողմանիորեն անդրադառնալ քննարկվող հարցերին ու ներկայացված առաջարկություններին:

«Կարծում եմ, որ մենք 2011թ. առաջին եռամսյակում կփորձենք ի մի բերել մեր աշխատանքը, տեսնել, թե ինչ ենք կարողացել անել: Ես էլ կփորձեմ ձեզ ներկայացնել, թե իմ առօրյա աշխատանքում ինչպես եմ հաշվի առնում այն խնդիրները, որոնք անհանգստացնում են ձեզ, մեր հանրությանը»,- ասել է Սարգսյանը:

Պետության ղեկավարը նշել է, որ Հանրային խորհուրդը ստեղծվել է հետադարձ կապը ապահովելու համար, որպեսզի հնարավոր լինի հաշվի առնել հասարակության բոլոր այն շերտերի կարծիքը, որոնք ընդգրկված չեն այլ ընտրովի կամ ներկայացուցչական մարմիններում:
  
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հակիրճ ներկայացրել է Խորհրդի անցած ամիսների գործունեությունը՝ նշելով, որ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ, լսել այսօր նրանց ամենաշատը մտահոգող խնդիրներն ու դրանք քննարկել Խորհրդում:

Հանրային խորհուրդը ստեղծվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2008 թվականի հունիսի 13-ի հրամանագրով որպես խորհրդակցական մարմին: Մարմնի լիազորություններում է պետական կարևորության ներկայացնող հարցերի քննարկումը, օրենքների, ենթաօրենսդրական ակտերի, երկրի նախագահի հրամանագրերի վերլուծությունը: -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։