478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+30
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան կրկին կփորձի շոու «սարքել» հայկական եկեղեցու վերականգնումից. փորձագետ
17:55
06 Դեկտեմբերի 2010

Թուրքիան կփորձի հերթական շոուն կազմակերպել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերականգնումից, երկուշաբթի հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Ակնհայտ է, որ կկազմակերպվի շոու CNN, BBC և այլ ալիքներով ցուցադրությամբ, առավել ևս, որ մի քանի տարի առաջ այդ տեղում հավաքվում էին քուրդ թմրամոլներ, և հիմնական թմրավաճառությունն իրականացվում էր եկեղեցում»,- ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Ըստ նրա՝ Սուրբ Կիրակոս եկեղեցին, ինչպես և Վանա կղզու Աղթամար եկեղեցին չի գործի ըստ նշանակության: «Սուրբ Կիրակոս եկեղեցին ավելի շուտ կօգտագործվի որպես կրոնական երաժշտության համերգասրահ՝ այդպիսով սոցիալական խնդիր լուծելով հայերի համար»,- ասաց Շաքարյանը:

Գրեթե հարյուրամյա դադարից հետո առաջին հայկական ժամերգությունն անցկացվել է սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչ եկեղեցում։

Սուրբ Խաչ եկեղեցին հայկական միջնադարյան ճարտարապետության ակնառու հուշարձաններից է: Այն կառուցվել է Վասպուրականի թագավորության ծաղկման ժամանակաշրջանում՝ 915-921 թթ.-ին՝ ճարտարապետ Մանվելի կողմից՝ Հայոց Գագիկ Արծրունի թագավորի գահակալության տարիներին:  Թուրքիան հայկական Սբ. Խաչ եկեղեցու վերականգնումը սկսել է միջազգային հանրության ճնշման ներքո: Դրա վերականգնման համար թուրքական իշխանությունները հատկացրել էին 1,5 մլն դոլար:

Միաժամանակ Շաքարյանը նշեց, որ եկեղեցու վերականգնումն ու բացումն իրականացվել է ոչ թե հայերի համար, այլ Անկարայի ընդհանուր քաղաքականության շրջանակներում, որը նաև հունական վանքի և այլ եկեղեցիների ու մշակութային հուշարձանների վերականգնում է ենթադրում:

Միաժամանակ նա ավելացրեց, որ թուրքերին չհաջողվեց այնպիսի մի շոու կազմակերպել, որ նրանք ծրագրել էին: Այս առիթով նա ասաց, որ Հայաստանն ավելի ակտիվ պետք է լինի, օգտագործի սպասվելիք շոուն իր շահերի համար և բացմանը ոչ թե պաշտոնյաների ոչ պաշտոնական պատվիրակություն, այլ անգլերենին տիրապետող 30-50 հոգուց բաղկացած փորձագետների խումբ ուղարկի, որը կներկայացնի հայկական կողմի դիրքորոշումը:

«Եթե դու խաղի մեջ չես, ապա խաղը քո դեմ է, դու պետք է մտնես խաղի մեջ... Պետք է օգտագործել Թուրքիայի կողմից հրավիրված հեռուստաալիքները և հարցազրույցներ տալ, և մեր կարծիքը հետաքրքիր կլինի օտարերկրյա ԶԼՄ-ներին: Ցանկանում ենք, թե ոչ, բայց բացումը տեղի է ունենալու, փիառ և շոու է լինելու, և մասնակցելով դրանց՝ մենք կարող ենք շահել դրանից»,- ասաց թուրքագետը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: