486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական «Փյունիկը» հրաժարվել է մասնակցել 2011թ.-ի Համագործակցության Գավաթին
16:54
06 Դեկտեմբերի 2010

Հայկական ֆուտբոլային «Փյունիկ» ակումբը չի մասնակցի Համագործակցության չեմպիոնների 19-րդ գավաթին, որը կանցկացվի հունվարի 14-23-ը Սանկտ Պետերբուրգում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց երևանյան «Փյունիկ» ՖԱ նախագահ Կարեն Հարությունյանը։

«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ «Փյունիկը» չի մասնակցելու «Համագործակցության գավաթին»»,- ասաց Հարությունյանը։

«Փյունիկի» և Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր հերթին ասաց, որ այօսրվա դրությամբ հավաքականի համար առավել գերադասելի է հավաքել ուժերը և պատրաստ լինել առանձին խաղերի, մասնավորապես, ընթացիկ տարվա մարտի 26-ին Ռուսաստանի հետ ԵԱ առաջիկա ընտրական խաղին («Փյունիկի» խաղացողները հավաքականի կորիզն են)։

«Ակումբի գլխավոր ռազմավարությունը առանձին խաղերին խաղացողների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությունն է, ինչպես նաև նոր հեռանկարային ֆուտբոլիստներ ընտրելու համար սելեկցիոն աշխատանքներն են»,- ընդգծեց Մինասյանը։

Ըստ մարզչի՝ մինչև Ռուսաստանի հետ խաղը հավաքականը ծրագրում է 3 ուսումնա-մարզական հավաքներ անցկացնել (առաջինը և երրորդը՝ 10-ական օրով, իսկ երկրորդը՝ 12-14 օրով Կիպրոսում), ինչպես նաև 2 խաղ՝ այդ թվում Վրաստանի թիմի հետ ընկերական խաղը։

ՀՀ ֆուտբոլի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Վրաստանի թիմի հետ 2011թ.-ի փետրվարի 9-ին Կիպրոսում։

ՀՀ հավաքականը մինչ այդ Վրաստանի թիմի հետ չորս հանդիպում է անցկացրել, որոնցից մեկը հաղթել է, մյուսը ոչ-ոքի է խաղացել և երկուսը պարտվել է։

ՀՀ ֆուտբոլի հավաքականը 2012թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական խմբում երրորդ տեղն է զբաղեցնում՝ առաջին անգամ մրցախաղի եզրափակիչ դուրս գալու հիանալի հնարավորություն ստանալով։

Անդորրայի թիմի նկատմամբ հաղթանակից հետո հայ ֆուտբոլիստները յոթ միավոր են հավաքել չորս հանդիպումների արդյունքում, ինչպես երկրորդ տեղում գտնվող իռլանդացիները, սակայն կղզիաբնակներին առաջ են թողել, քանի որ պարտվել են նրանց առաջին խաղում՝ 0։1 հաշվով։

Չորս տուրից հետո հայկական թիմը պայքարի մեջ է մտել նվազագույնը երկրորդ տեղի համար, միաժամանակ հայկական թիմը խփած և բաց թողած գոլերի լավագույն տարբերությունն է արձանագրել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: