486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն 2011 թ. կխստացնի ճնշումը Թուրքիայի վրա Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում. քաղաքագետ
16:45
06 Դեկտեմբերի 2010

ԱՄՆ-ն Թուրքիայի 2011 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատրաստվում է խստացնել ճնշումը Թուրքիայի վրա՝ Հայաստանի հետ հարաբերությունների խորհրդանշական բարելավման և սահմանի մասամբ բացման համար, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Բայց Թուրքիայում մշտապես ընտրություններ են անցկացվում... 2012 թվականին կանցկացվեն նախագահական ընտրություններ, այնուհետև սպասվում են սահմանադրական փոփոխություններ, 2013-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այդ պատճառով ընտրությունները միշտ կարող են դիտարկվել որպես առիթ, սակայն 2015 թվականը (Հայոց ցեղասպանության 100-ամյակը) էական է ԱՄՆ-ի համար, նրանք սիմվոլիզմ սիրում են, և այդ շեմը կարևոր է նրանց համար, այդ պատճառով էլ Թուրքիայի նկատմամբ ճնշումը 2011 թվականին կուժեղացվի»,- ասաց Շաքարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Թուրքագետի կարծիքով՝ նախորդ շաբաթ Անկարայում անցկացված համաժողովի շրջանակներում կուլուարային քննարկումների ժամանակ թուրք ներկայացուցիչներն իրենց հիասթափությունն են արտահայտել Ադրբեջանի նկատմամբ WikiLeaks-ի մերկացումների կապակցությամբ:

«Շատերը Թուրքիայում ասում են, թե Անկարայի արտաքին քաղաքականությունը փակուղի է մտել: Նրանք քաջ գիտակցում են, որ Իլհամ Ալիևը չի ցանկանում արցախյան խնդրի լուծում, դա նրա շահերից չի բխում, այդ իսկ պատճառով կարծում են, որ եթե Ղարաբաղն ընդգրկվում է հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում, դա փակուղի է տանում, քանի որ թուրքական կողմը չի կարող ետ կանգնել նախկին պայմաններից»,- ասաց Շաքարյանը:

Այս կապակցությամբ նա նշեց, որ ղարաբաղյան հարցում չնչին տեղաշարժի դեպքում թուրքերը կարող են ասել, որ առաջընթաց կա և իրենց հասարակությանը բացատրել հայ-թուրքական բանակցությունների վերսկսումը:

Միաժամանակ Շաքարյանն ասաց, որ WikiLeaks-ի մերկացումները լրջորեն չեն ազդի ադրբեջանաթուրքական հարաբերությունների վրա, քանի որ դրանց հիմքում շահն է, ոչ թե զուտ զգացումները: «Որքան էլ Էրդողանն ու Ալիևը միմյանց չսիրեն, կան ավելի խորը շահեր և հարաբերություններ, և WikiLeaks-ը չի կարող դրանց փոփոխության պատճառ դառնալ»,- ասաց նա:

WikiLeaks-ի նյութերի համաձայն՝ Ալիևը չի թաքցրել իր անբարյացակամությունն Էրդողանի կառավարության նկատմամբ՝ ընդգծելով նրա արտաքին քաղաքականության «պարզամտությունը» և նախաձեռնությունների ձախողումը, այդ թվում՝ Թուրքիայի կողմից արտասահմանյան երկրների թվում եղած ավանդական բարեկամների աջակցության կորուստը՝ Իսրայելի նկատմամբ Անկարայի թշնամական վերաբերմունքի պատճառով: Նա նշեց, որ իր տեսանկյունից Թուրքիայում կառավարության «զուսպ իսլամիստական» գաղափարախոսության մեջ  որևէ արժանիք երբեք չի եղել:

Թուրքագետը կարծում է, որ WikiLeaks-ի հրապարակումներն ամերիկացի դիվանագետների կարծիքն է, բայց ավելի էական են մերկացված փաստաթղթերն ու պայմանավորվածությունները, և քաղաքական գործիչների կարծիքները, միևնույն է, չեն կարող ազդել ադրբեջանաթուրքական գործընկերության և Թուրքիայի համար կարևոր ռազմավարական այնպիսի նախագծերի վրա, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի- Ջեյհանը և Բաքու-Թբիլիսի-Էրզրումը և Նաբուկոն: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։