484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
Աստանայի գագաթնաժողովում մթնոլորտը բարենպաստ էր Հայաստանի համար. քաղաքագետ
15:04
03 Դեկտեմբերի 2010

Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի ընդհանուր մթնոլորտը բարենպաստ էր Հայաստանի համար, ինչի մասին է վկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը, կարծում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները, ովքեր մասնակցել են Աստանայի գագաթնաժողովին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը չորեքշաբթի հանդես են եկել հայտարարությամբ այն մասին, որ եկել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վճռական քայլերի ժամանակը:

Հայտարարությունում կոչ է արվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ ուշադրությունը բևեռել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը ձգտելու վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի, ինչպես նաև Մեդվեդևի, Սարկոզիի և Օբամայի՝ 2009 թվականի հուլիսի 10-ին Ակվիլայում, և 2010 թվականի հունիսի 26-ին Մուսկոկում արված հայտարարության հիման վրա:

«Աստանայի գագաթնաժողովի արդյունքում ընդունված վերջնական հռչակագրում չի հիշատակվում Ղարաբաղը, ինչը վկայում է ԵԱՀԿ մոտեցումների փոփոխության մասին, և համանախագահ երկրների հայտարարությունը ցույց է տալիս, որ ղարաբաղյան խնդրի շուրջ ստեղծված հիմնական ֆոնը փոխվել է Հայաստանի օգտին»,- ուրբաթ լրագրողներին ասաց Հարությունյանը։ Այդ կապակցությամբ նա դրական է համարում հայտարարությունում Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հիշատակումը:

Քաղաքագետը նշեց, որ դրան նպաստել է եկու հանգամանք՝ Ռուսաստանի դերի ամրապնդումը ԵԱՀԿ Մինսկի խմբում և հայկական կողմի դիրքերի ամրապնդումը, որը սկսվել է 2010 թվականի փետրվարին Չաթըմ Հաուսում Սերժ Սարգսյանի ելույթից։

Հարությունյանն ավելացրեց, որ հայկական կողմը վճռականություն դրսևորեց և ցույց տվեց, որ խնդրի լուծումը ռազմական ճանապարհով անհեռանկարային է, և ադրբեջանական կողմը փակուղի է մտել, ինչը նախագահ Ալիևին ստիպում է զիջել դիրքերը։

«Ալիևն Աստանայում հասկացավ իր դիրքերի խոցելիությունն ընդհանուր քաղաքական ֆոնի ներքո և որոշեց խուսափել Հայաստանի նախագահի հետ հանդիպումից»,- ասաց նա։

Քաղաքագետը բարձր գնահատեց Սարգսյանի ելույթը՝ նշելով, որ արվեցին բոլոր անհրաժեշտ շեշտադրումները և ճիշտ բերվեց Նախիջևանում հայկական միջնադարյան գերեզմանատան ոչնչացման օրինակը։
 
Հայաստանի նախագահը, հանդես գալով Աստանայում՝ ԵԱՀԿ գագաթնաժողովում, ասել է, որ Նախիջևանի հայկական գերեզմանատան ոչնչացումը հայկական մշակութային ժառանգության լրիվ ոչնչացման երկարատև և հետևողական քաղաքականության բարձրակետն էր։

Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ Նախիջևանի Հին Ջուղայի հին հայկական գերեզմանոցը այլևս գոյություն չունի և ադրբեջանցիների կողմից վերածվել է ռազմակայանի։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։