478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Աստանայի գագաթնաժողովը չհանգեցրեց առաջընթացի Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններում. Դաշնակցություն
14:44
03 Դեկտեմբերի 2010

Աստանայում կայացած ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը ղարաբաղյան բանակցությունները փակուղի չմտցրեց, սակայն բանակցային գործընթացում առաջընթաց էլ չգրանցեց, կարծում է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները, ովքեր մասնակցել են Աստանայի գագաթնաժողովին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը չորեքշաբթի հանդես են եկել հայտարարությամբ այն մասին, որ եկել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վճռական քայլերի ժամանակը: Հայտարարությունում կոչ է արվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին նոր ուժով ուշադրությունը կենտրոնացնել առկա խնդիրների լուծմանը, որոնք դեռևս Հիմնական սկզբունքներում են մնում, իսկ ՄԳ  համանախագահներին հանձնարարվել է շարունակել աշխատանքը հակամարտող կողմերի հետ և օժանդակություն ցուցաբերել այդ խնդիրների լուծման գործում:

«Մտավախություններ կային, որ Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ թուրքական կողմը կարող էր հայ-թուրքական արձանագրություններն օգտագործել որպես ճնշման մեխանիզմ և երկկողմ արձանագրություններն իբրև թե վավերացնելու համար պնդել Ղարաբաղի մասին՝ ավելի ոչ ձեռնտու (հայկական կողմի համար) փաստաթղթի ընդունման վրա: Նման ակնարկներ կային WikiLeaks կայքի հրապարակած փաստաթղթերում, որոնցում նշվում էր, որ թուրքական կողմն արձանագրությունները վավերացնելու համար բավարար էր համարել «ճանապարհային քարտեզը», որը պետք է մշակեն բանակցության կողմերը... Սակայն հնարավոր եղավ խուսափել նման սցենարից», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մանոյանը:

Նրա կարծիքով՝ Աստանայում ընդունված հայտարարությունն ամբողջովին դրական չէ հայկական կողմի համար, քանի որ նրանում կրկին հաստատված են Մադրիդյան սկզբունքները, որոնցում, մասնավորապես, հաշվի չի առնվում ղարաբաղցի ժողովրդի կամքը: Մանոյանը նշեց, որ Աստանայի փաստաթղթում անտեսվում է Ղարաբաղում 1991 և 2006 թթ.-ին երկու հանրաքվեների անցկացման փաստը:

«Սակայն փաստաթղթի ստորագրման փաստը, որով կողմերը կշարունակեն բանակցություները, արդեն դրական է, քանի որ դա ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը չի ձախողվել», - կարծում է նա:

Նշելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ շահագրգռվածությունը՝ Մանոյանն ավելացրեց, որ միջորդները պատրաստ չեն ճնշում գործադրել կողմերից որևէ մեկի վրա: «Եթե նրանք անգամ ճնշում են գործադրում, ապա դա անում են երկու կողմերի վրա: Միջնորդները մտահոգված են այն բանով, որպեսզի այս հակամարտությունը կրկին չվերաճի պատերազմի», - հայտարարեց Մանոյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: