487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+3
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունը 120 տարի հայկական առանցքային քաղաքական ուժերից է. ՀՅԴ Բյուրոյի անդամ
14:09
03 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն իր գոյության 120 տարիների ընթացքում հայկական առանցքային քաղաքական ուժերից է, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը։

«Այսօր Դաշնակցությունն իր հասարակական-քաղաքական գործունեությամբ, իր հեղինակությամբ, իր պատմությամբ և գաղափարախոսությամբ շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության քաղաքական գլխավոր ուժերից մեկը»,- ասաց Մկրտչյանը, ով մասնակցում էր կուսակցության 120-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովին։

Նա հայտնեց, որ ավանդաբար ամեն տարի աշխարհում կազմակերպվում են ՀՅԴ օրվան նվիրված միջոցառումներ, բայց այս տարի դրանք հատուկ կլինեն, քանի որ Դաշնակցությունն առանցքային դեր է խաղացել հայ ժողովրդի համար կարևոր իրադարձություններում։

«Այս համատեքստում գիտաժողովը հատուկ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ, անդրադառնալով ՀՅԴ պատմության այս կամ այն դրվագին, մենք, ըստ էության, անդրադառնում ենք հայոց պատմության կոնկրոտ դրվագներին»,- նշեց Մկրտչյանը՝ հավելելով, որ համաժողովի անցկացման ևս մեկ կարևոր պատճառ կա։

«Այսօր թուրքական քարոզչամեքենան նոր մակարդակի է դուրս եկել, Օսմանյան կայսրությունուոմ Հայոց ցեղասպանության 95-ամյակին շատ ինտենսիվ է պատրաստվել նաև թուրքական կողմը, որը փորձում է պատմության կեղծման իր քաղաքականությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին»,- ասաց նա՝ նշելով, որ այս առումով նմաանատիպ գիտաժողովները ոչ միայն պատմական, այլ նաև քաղաքական նշանակություն ունեն։

«Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանին քաղաքական հարված հասցնելու համար Թուրքիան, առաջին հերթին, փորձում է հարվածել հայոց պատմությանը, որպեսզի աշխարհին ցույց տա հայկական պահանջների իրավական հիմքերի բացակայությունը»,- ասաց Մկրտչյանը։ Նա ավելացրեց, որ ՀՅԴ 120-ամյակի տոնակատարության շրջանակներում ընթացիկ տարվա դեկտեմբերին կկայանա «Հայկական պահանջների միջազգային իրավական հիմքերը» գրքի շնորհանդեսը։

Գիտաժողովի ընթացքում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժնի ակադեմիկոս քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանն իր խոսքում ընդգծեց, որ անհնար է չնշել 19-րդ դարի վերջին՝ հայերի համար շատ դժվար ժամանակահատվածում կուսակցության ստեղծման կարևորությունը։

«Կուսակցությունն ամբողջությամբ իրեն նվիրել է Հայաստանի խնդիրներին, հայ ազատագրական շարժման կազմակերպմանը, այն, ըստ էության, նոր պետականության հիմնադիրն է դարձել մի երկրի, որը կորցրել էր պետականությունը 500 տարի առաջ»,- ասաց Բարխուդարյանը։

Գիտաժողովի արդյունքներով կհրատարակվի միջոցառման ընթացքում հնչած ելույթներն ու զեկույցները ներառող գիրք։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։