478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կրթական բարեփոխումները լավագույնն են ճանաչվել «McKinsey&Company» կողմից
13:38
03 Դեկտեմբերի 2010

Հայաստանի կրթական բարեփոխումները լավագույնն են ճանաչվել աշխարհահռչակ խորհրդատվական «McKinsey&Company» կողմից, ուրբաթ հայտարարում է Հայաստանի կրթության և գիտության մամուլի ծառայությունը։

«Ինչպես են աշխարհի դպրոցական համակարգերը շարունակում բարելավվել» անվանումով հետազոտությունն անցկացվել է աշխարհի 20 երկրների շրջանում։

«McKinsey&Company»-ի գնահատմամբ՝ Հայաստանն այն երկրներից է, որի կրթական համակարգը լավագույնս է բարեփոխվում, իսկ Հայաստանն արդեն դասվում է կրթական համակարգի համար «լավ» գնահատական ունեցող երկրների շարքին:

«Հետազոտությունում Հայաստանը բերված է նաև որպես օրինակ, թե կրթական բարեփոխումների միջոցով ինչպես ապահովել համակարգի զարգացումը»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Հետազոտության հեղինակները երկրներին գնահատականներ են շնորհել հետևյալ սանդղակով՝ «գերազանց», «շատ լավ», «լավ», «բավարար», «վատ»։ «Գերազանց» գնահատականի չի աչժանացել հետազոտության ոչ մի մասնակից պետություն, «շատ լավ» գնահատական են ստացել Սինգապուրը, Հոնկոնգը, Հարավային Կորեան, «լավ»՝ Անգլիան, Սլովենիան, Լատվիան, Լիտվան, «բավարար»՝ Չիլին, Գանան։

McKinsey&Company-ն միջազգային խորհրդատվական ընկերություն է, որը հիմնվել է 1926 թվականին Չիկագոյում։ 1993 թվականից կազմակերպությունը գործունեություն է սկսել ԱՊՀ երկրներում։ Ընկերությունը մասնագիտանում է ռազմավարական կառավարման հետ կապված խնդիրների լուծման մեջ։ McKinsey-ն՝ որպես խորհրդատու, համագործակցում է համաշխարհային խոշորագույն ընկերությունների, պետական հաստատությունների և ոչ առևտրային կազմակերպությունների հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։