481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Աստանայի գագաթնաժողովը կրկին ցույց տվեց Ադրբեջանի մեկուսացվածությունը «ղարաբաղյան» քաղաքականությունում. ՀՀ ԱԳ փոխնախարար
11:17
03 Դեկտեմբերի 2010

Աստանայում անցկացված ԵԱՀԿ գագաթնաժողովը հերթական անգամ ցույց տվեց Ադրբեջանի մեկուսացվածությունը ղարաբաղյան խնդրով նրա կողմից տարվող քաղաքականությունում, կարծում է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

«Այդ գագաթնաժողովը հերթական անգամ ցույց տվեց Ադրբեջանի մեկուսացվածությունը և լուրջ ազդանշան էր Բաքի համար առ այն, որ եթե նա ցանկանում է խնդրի կարգավորում, այկ ոչ թե ստատուս-քվոյի պահպանում, ապա պետք է վերջ դնի ապակառուցողական քաղաքականությանը»,- ասաց Քոչարյանը Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Մասնավորապես, փոխնախարարի խոսքերով, ինչպես համատեղ հայտարարությունում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առանձին ելույթներում ընդգծվել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից միայն մեկի ընտրական առանձնացման անընդունելի լինելը և միանշանակ բացառվել է ուժի կիրառման հնարավորությունը։ Բացի այդ, Քոչարյանի խոսքերով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել ամրապնդել հրադադարի ռեժիմը և շփման գծից հեռացնել դիպուկահարներին։

«Սա միջազգային հանրության հերթական փորձն է՝ Ադրբեջանին ապակառուցողական դաշտից տեղափոխել կառուցողական դաշտ»,- նշեց Քոչարյանը։

Նա ավելացրեց, որ գագաթնաժողովի շրջանակներում արված հայտարարությունում հղում կար ՄԱԿ-ի Կանոնադրությանը՝ հերթական անգամ դատապարտելու համար  Ադրբեջանին։

«Անհրաժեշտություն առաջացավ մատնանշել ՄԱԿ-ի Կանոնադրությունը, որպեսզի շահարկումներին տեղ չտրվի»,- ասաց Քոչարյանը։ Ըստ նրա՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն՝ ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշումը ՄԱԿ-ի չորս նպատակներից մեկն է, իսկ Կանոնադրության երկրորդ գլխում ասվում է այդ նպատակներին հասնելուն ուղղված սկզբունքների մասին, և այդ սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականությունն է։

«Միջոցը չի կարող հակադրվել նպատակին, այլ կերպ ասած՝ տարածքային ամբողջականությունը երբեք չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշմանը»,- ասաց Քոչարյանը։

Նա կարևորեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի վերսկսման դեպքում Հայաստանն այլ հնարավորություն չի ունենա, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե և իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար։

ԱԳՆ ղեկավարի տեղակալի խոսքերով՝ դա նշանակում է, որ Ղարաբաղը վաղուց դե ֆակտո ճանաչված է, և Հայաստանի ու Արցախի հարաբերությունները իրավահավասար սուբյեկտների փոխհարաբերություններ են։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: