477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
«Ես շատ երկար եմ սպասել Հայաստան այցին». Դոմինգո
19:33
02 Դեկտեմբերի 2010

Աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն հինգշաբթի Երևանում հայտնեց, որ շատ երկար է սպասել իր այցին Հայաստան։

«Ես վաղուց էի ցանկանում լինել Հայաստանում և ծրագրում էի դա, բայց այցը միշտ հետաձգվում էր։ Այդ պատճառով ինձ և իմ ողջ թիմի համար, նրանց համար, ովքեր վաղը երգելու են ինձ հետ, մեծ պատիվ է գտնվել Հայաստանում։ Ամեն տարի ես ծրագրում եմ իմ այցելությունների ցանկը և դրա մեջ ներառում եմ այն երկրներ այցելությունը, որտեղ չեմ եղել։ Այս անգամ հերթը Հայաստանին էլ հասավ։ Ես այս այցին շատ վաղուց եմ սպասել»,- ՀՀ խորհրդարանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դոմինգոն։

Իսպանացի տենորին հանրապետության խորհրդարանում «Փարոս» հաշմանդամների կամերային երգչախմբի ելույթով են դիմավորել։ Դոմինգոն երաժիշտներին մաղթել է միշտ շարունակել երգել և միշտ մոտ լինել երաժշտությանը։

«Ես շատ հայ ընկերներ ունեմ, և նրանց շարքում առաջինը Շառլ Ազնավուրն է, ում հետ ես բավականին ջերմ հարաբերություններ ունեմ, Լևոն Սայանը, Ալեն Ֆրոստը։ Հայաստանի հետ իմ ծանոթությունը դեռ մանկուց է սկսվել՝ իմ ծնողները երգիչներ էին, և իմ մայրը վոկալի դասեր է վերցրել տիկին Բաբայանից՝ Փարիզում։ Այդ ժամանակվանից ես արդեն ծանոթ եմ հայերին»,- ասաց նա։

Դոմինգոն նշեց, որ հուսով է, որ վաղվա համերգը դուր կգա հայ հանդիսատեսին։ Տենորն ասաց, որ համերգը յուրահատուկ կլինի՝ համերգին երաժիշտների միանգամից երեք սերունդ կմասնակցի։

«Ես երգելու եմ Բարսեղ Թումանյանի հետ, ում հետ արդեն երգել եմ շատ տարիներ առաջ։ Համերգին նաև կմասնակցի ձեր հայրենակից սոպրանո Ռոզի Սվազյանը, ով Սան Ֆրանցիսկոյում է ապրում և արդեն խոստումնալից երգչուհի է, իսկ համերգի դիրիժորները Իսրայել Գուրցկին և Էդուարդ Թոփչյանն են»։

Իսպանացի տենորը ափսոսանք հայտնեց, որ չի հասցրել տեսարժան վայրեր այցելել, քանի որ նրա այցը շատ կարճատև է։

«Կարծում եմ, որ մենք տուրիստական այցերը հաջորդ անգամվա հանար կթողնենք, քանի որ այս հրաշալի երկիրը ավելի մեծ ուշադրության է արժանի»,- ասաց Դոմինգոն։

Իսպանացի տենորը նշեց, որ նախօրեին արդեն հանդիպել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, իսկ այսօր հայկական խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ է հանդիպել։

Դոմինգոն ասաց, որ իրեն այցի ժամանակ ուղեկցում է պուերտորիկացի օպերային երգչուհի Աննա-Մարիա Մարտինեզը, ով 15 տարի առաջ հաղթել է իր մրցույթում և այդ ժամանակվանից հաճախ համատեղ ելույթ է ունենում մաեստրոյի հետ։

Պլասիդո Դոմինգոն Երևանում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային 11-րդ փառատոնի աշնանային սեզոնի շրջանակներում, որն անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Դեկտեմբերի 3-ին Դոմինգոն համերգով հանդես կգա Կարեն Դեմիրճյանի անվան  ՄՀՀ-ում, համերգը կազմակերպվել է հայկական խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ՝ «Ազգային ժողովի բաց դռներ» ծրագրի շրջանակներում։ Համերգի հովանավորներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արմավիա» ավիաընկերությունը և ՎիվաՍել ընկերության բջջային օպերատորը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: