482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Պլասիդո Դոմինգոն հայտարարեց, որ ուրախ է գտնվել Հայաստանում
18:53
02 Դեկտեմբերի 2010

Համաշխարհային հայտնի դրամատիկ տենոր Պլասիդո Դոմինգոն հայտարարեց, որ ուրախ է իր աչքերով տեսնել Հայաստանը՝ մի երկիր, որի մասին շատ է լսել։

«Միշտ սիրել եմ այցելել այն երկրները, որտեղ երբեք չեմ եղել, իսկ Հայաստանը միշտ՝ վաղ մանկուց, ապրել է իմ մտքերում։ Իմ մայրը երգչուհի էր և հայուհու մոտ է վոկալ սովորել, հատկապես նրան եմ պարտական Հայաստանի հանդեպ տածած իմ հետաքրքրության համար»,- Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց տենորը։

Դոմինգոն նշեց, որ ինքը շատ լավ հայ ընկերներ ունի աշխարհի տարբեր երկրներում։

Առաջին անգամ Երևանում Պլասիդո Դոմինգոն համերգով ելույթ կունենա դեկտեմբերի 3-ին՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային 11-րդ փառատոնի աշնանային սեզոնի շրջանակներում։ 

Դոմինգոն զուգերգով հանդես կգա ականավոր սոպրանո և «Գրեմի» երաժշտական մրցանակի դափնեկիր Աննա Մարտինեսի հետ՝ դիրիժոր Իսրայել Գուրսկու խմբավարությամբ։

Երգչի երկացանկը երկու հիմնական մասից է բաղկացած՝ դասական, որն իր մեջ ներառում է հայտնի կոմպոզիտորների օպերաները և հանրաճանաչ՝ բաղկացած  նեապոլիտանական երգերից։

Փառատոնը Հայաստանում անցկացվում է 11 տարի անընդմեջ «21-ի հեռանկարներ» անվանումով, սակայն այս տարի վերանվանվել է «Երևանյան հեռանկարներ»:

Փառատոնի շրջանակներում Հայաստանում ելույթ են ունեցել համաշխարհային մեծության այնպիսի աստղեր, ինչպիսիք են Յուրի Բաշմետը, Վիկտոր Տրետյակովը, Սթիվեն Իսերլիսը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Պինկաս Ցուկերմանը, ինչպես նաև Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը:

«Երևանյան հեռանկարներ» ամենամյա 11-րդ երաժշտական փառատոնն անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ: Այս տարի փառատոնը բացվել է մարտի 6-ին՝ աշխարհահռչակ ջութակահար Պինհաս Ցուկերմանի ելույթով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։