485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը Ղարաբաղի անվտանգության գրավականն է
18:47
02 Դեկտեմբերի 2010

Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը ԼՂՀ անվտանգության գրավականը կդառնա և նրան հնարավորություն կտա հանդես գալ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների լիարժեք կողմ, կարծում է «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը։

«Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությամբ Հայաստանի խորհրդարանը նոյեմբերի 28-ին միաձայն որոշում ընդունեց մինչև դեկտեմբերի 9-ը հետաձգել «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծի քվեարկությունը: Քվեարկությունը հետաձգվել է կոալիցիոն կուսակցությունների առաջարկով դեկտեմբերի 1-2-ը Աստանայում անցկացվող ԵԱՀԿ գագաթնաժողովի համատեքստում:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը մեր պատասխանը կդառնա Հայաստանի հանդեպ Ադրբեջանի մշտական ագրեսիվ քաղաքականությանը և Ղարաբաղի սահմանին նրա դիվերսիոն գործողություններին»,- ասաց Խուրշուդյանը։

Ինչպես կարծում է նա, ԵԱՀԿ գագաթնաժողովը, որի անցկացման կապակցությամբ հետաձգվել է քվեարկությունը, հակամարտության կարգավորման հարցում ոչ մի էական առաջընթաց չի ապահովել, և դեկտեմբերի 9-ին հայկական խորհդարանը պարտավոր է միաձայն ընդունել «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծը:

Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցության անդամ, ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ Արտակ Դավթյանն իր հերթին նշեց, որ Աստանայում կայացած գագաթնաժողովը համապատասխան հարթակ չէ, որտեղ դրվեր և որոշվեր ԼՂՀ անկախության հարցը, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առավել բարենպաստ են տրամադրված հայկական կողմի նկատմամբ և միշտ կոչ են անում չպատասխանել Ադրբեջանի ագրեսիային։

«Ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանը միշտ երկու հիմնական փոխզիջումների է գնում՝ առաջին հերթին այն, որ առանց ԼՂՀ-ի ներգրավման մինչև այժմ մասնակցում է ղարաբաղյան հարցով բանակցություններին, և երկրորդ՝ մենք մինչև հիմա չենք ճանաչել Արցախի անկախությունը՝ հարգելով մեր գործընկերներնի խնդրանքը և չցանկանալով խախտել ղարաբաղյան հարցով բանակցությունների ընթացքը»,- կարծում է Դավթյանը։

Ըստ պատգամավորի՝ ԼՂՀ անկախությունն արդեն դե-ֆակտո ճանաչվել է, սակայն նրա դե-յուրո ճանաչումը դեռ վաղ է՝ բանակցությունների ընթացքի տրամաբանությունից ելնելով։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։