486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ռոսգոսստրախի ապահովագրավճարների ծավալը 10 տարի անց կգերազանցի 10 միլիարդ դոլարը. նախագահ
17:56
02 Դեկտեմբերի 2010

«Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի ապահովագրավճարների ծավալը տասը տարի անց կկազմի ավելի քան տասը միլիարդ դոլար, ասաց ԸԽ նախագահ Դանիլ Խաչատուրովը:

«Մենք՝ որպես խումբ, առանց Հայաստանը հաշվելու, հաջորդ տարի կհավաքենք շուրջ 3,5 միլիարդ դոլար, իսկ տասը տարի անց՝ 10 միլիարդ դոլարից ավելի», - հինգշաբթի Երևանում տեղեկացրեց Խաչատուրովը:

«Դա չի նշանակում, որ մենք կարող ենք թուլանալ, քանի որ տասը տարի անց այն շուկաները, որտեղ մենք աշխատում ենք, այդ թվում նաև՝ Ռուսաստանը, Ուկրաինան, դեռ բուռն զարգացում են ապրելու, և ես կարծում եմ, որ Հայաստանը կբարձրանա  այսօրվա մակարդակից», - նշեց Խաչատուրովը: Նրա գնահատմամբ՝ այսօր Հայաստանի ապահովագրական շուկան պետք է լինի շուրջ 200-250 միլիոն դոլար, «այդ պատճառով պետք է առաջ անցնել, իսկ դրա համար ժամանակ է հարկավոր»:

Խաչատուրովն ընդգծեց, որ տասը տարի անց ևս Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ռոսգոսստրախը կպահպանի առաջատարի իր դիրքը ապահովագրման գործում, քանի որ չի պատրաստվում ոչ մեկին տալ իր առաջատարի դիրքը:

Խոսելով ծրագրերի մասին՝ նա ասաց, որ Ռոսգոսստրախն այնքան էլ չի հասկանում, թե «ինչպես կարելի է այսօր բացվել Վրաստանում»: «Չնայած հնարավորության տեսակետից դա լավ հնարավորություն է, այնտեղ պետք է ներկա լինել», - ասաց նա: Խաչատուրովը նշեց նաև, որ Ռոսգոսստրախը դեռ չի պատրաստվում բացվել Ադրբեջանում:

Խոսելով անձնական ծրագրերի մասին՝ նախագահը նշեց, որ որպես թոփ-մենեջեր չի բացառում ապահովագրական շուկայից հեռանալու հնարավորությունը: «Սակայն որպես բաժնետեր՝ ես հեռանալ չեմ պատրաստվում: Ռոսգոսստրախը կյանքի գործ է, և ես վայր էի փնտրում, որտեղ կկարողանային կիրառել իմ հնարավորությունները», - հայտարարեց նա՝ ավելացնելով, որ շուկայում կան իրենից ոչ վատ   պրոֆեսիոնալներ, ում հեշտ կլինի փոխանցել ընթացիկ կառավարումը:

«Ռոսգոսստրախ» ընկերությունների խումբը Ռուսաստանի խոշորագույն ապահովագրական ընկերությունն է, որը անհատներին և ընկերություններին ապահովագրական ծառայությունների լայն սպեկտոր է մատուցում՝ ամենատարբեր ռիսկերից պաշտպանվելու նպատակով, այն հիմնադրվել է 1921 թ.-ին: Ընկերությունն առաջարկում է ապահովագրական 55 ապրանք՝ ավտոապահովագրումից մինչև տիեզերական ոլորտի հատուկ ապահովագրում:

ԸԽ-ն ունի 83 մասնաճյուղ ՌԴ-ի բոլոր սուբյեկտներնում, ինչպես նաև դուստր ընկերություններ՝ Ուկրաինայում, Մոլդովայում և Հայաստանում:

«Ռոսգոսստրախ» ԸԽ-ի ապահովագրական ակտիվները կազմում են 125 միլիարդ ռուբլի, սեփական կապիտալը՝ 18,7 միլիար ռուբլի, ապահովագրական ռեզերվները՝ 61 միլիարդ ռուբլի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։