485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
0
Եղանակը Երևանում
Հայ
Սալվադոր Դալիի ցուցահանդեսը կանցկացվի 2011թ.-ին Երևանում. Ազգային պատկերասրահի տնօրեն
17:43
02 Դեկտեմբերի 2010

Իսպանացի մեծ նկարիչ Սալվադոր Դալիի և այլ նկարիչ սյուրռեալիստների աշխատաքների ցուցահանդեսն է  ծրագրվում կազմակերպել 2011թ.-ին ՀՀ ազգային պատկերասրահում, հայտնեց պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը։

 «Ներկայումս մենք բանակցություններ ենք վարում մասնավոր կոլեկցիոներների և թանգարանների հետ՝ ցուցահանդեսն անցկանելու մասին, որը կբացվի մայիսին և երեք ամիս կտևի»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Միրզոյանը։

Տնօրենն ավելացրեց, որ Ազգային պատկերասրահի առաջիկա տարվա ծրագրերում է 20-րդ դարասկզբի պետերբուրգյան նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը։

2010թ.-ի գործունեության արդյունքներն ամփոփելով՝ Միրզոյանը երկու խոշոր իրադարձություն առանձնացրեց՝ Մոսկվայի Պուշկինի պատկերասրայում ՀՀ ազգային պատկերասրահի ցուցանմուշների ցուցադրության կազմակերպումը և Հայաստանի պատկերասրահում հայտնի գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի աշխատանքների ցուցահանդեսը։

«Բացի այդ, այս տարի ավարտվել է Ազգային պատկերասրահի հիմնադրամի թվայնացումը։ Այժմ մենք հստակ տեղեկություն ունենք յուրաքանչյուր ցուցանմուշի մասին, սակայն գիտական հետազոտությունները շարունակվում են»,- ավելացրեց նա։

Հայաստանի պետական ազգային պատկերասրահը Հայաստանի կերպարվեստի գլխավոր թանգարանն է: Այն հիմնադրվել է 1921 թ.-ին և Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղակայված թանգարանային համալիրի մի մասն է:–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։